Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+8.09 oC

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

17:38 04.12.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց:

ՀՔԾ միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբան. Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը

12:49 15.11.2024

Օրբան. Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը

Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ Ամերիկայում շարունակվում են բանավեճերը Ուկրաինայի հակամարտության հետ կապված ապագա քաղաքականության վերաբերյալ։ «Իմ դերը չէ դրանք գնահատելը, բայց նրանց սահմանադրական համակարգում կա մի տարօրինակություն՝ նախագահն ընտրվել է […] ...

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը

12:42 15.11.2024

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը․ այս մասին խորհուրդներ է տալիս ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կարևոր է հասկանալ, թե ինչն է առաջացնում թոքերի քաղցկեղ: Հայտնի են մի շարք վարքագծային գործոններ և շրջակա միջավայրի ազդեցություններ, որոնք մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը` Ծխելը թոքերի քաղցկեղի ամենատարածված ռիսկի գործոնն է, և գնահատվում է, որ պատասխանատու է թոքերի […] ...

Իրանում երկրաշարժ է գրանցվել

12:37 15.11.2024

Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հաղորդում է ISNA-ն։ Երեկ հաղորդվել էր, որ նույն նահանգում տեղի է ունեցել մեկ այլ՝ 4,3 մագնիտուդ երկրաշարժ: ...

Անգլիացի մրցավարը թմրանյութ է օգտագործել Եվրո-2024-ի ժամանակ

12:35 15.11.2024

Անգլիացի մրցավարը թմրանյութ է օգտագործել Եվրո-2024-ի ժամանակ

ՈւԵՖԱ-ն նոր հետաքննություն է սկսել անգլիացի մրցավար Դեյվիդ Կուտի նկատմամբ մեղադրանքի հարցով: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 42-ամյա մասնագետին տեսել են թմրանյութ օգտագործելիս: Անգլիական The Sun պարբերականը գրում է, որ տեսանյութն արվել է Պորտուգալիա – Ֆրանսիա Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի հանդիպման հաջորդ օրը: Խաղի ժամանակ Կուտը կատարել է VAR-ի սենյակում աշխատող մրցավարի օգնականի պարտականությունները: ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

12:28 15.11.2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 50 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է 223 հազար մարդ։ Օջախն ընկել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը երկու մեղադրյալի մասով ավարտվել է

12:21 15.11.2024

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը երկու մեղադրյալի մասով ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա […] ...

BACK_TO_TOP