19:45 03.12.2019
Առատ ձյան պատճառով Աշոցք-Ամասիա ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են մեքենաների և ծանրաքաշ բեռնատարների համար: Երեկոյան ձնախառն բուքը ճանապարհներին մերկասառույց է ստեղծել: Ճանապարհները սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս կատարել են ձյան շերտի մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ, բայց Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը մերկասառույցի պատճառով բեռնատարները հաղթահարել չեն կարողացել: Միջպետական ճանապարհին մոտ երկու կիլոմետրանոց խցանում էր առաջացել։Վրացական ու թուրքական մոտ 30 բեռնատարներ արդեն երկու օր է՝ կայանած են մնում Անի թաղամասի վերջնամասում։ Ձյան տեղումների պատճառով դեպի Բավրայի անցակետ շարժվել չեն համարձակվում: Մերկասառույցը թույլ չի տալիս ոլորապտույտ հատվածներով մոտ 40 տոննա կշռող բեռնատարներով բարձրանալ:«Երեկ գիշերվանից այստեղ ենք, բուք էր, տեսանելիություն չկար, սպասում ենք արևը դուրս գա, որ ճանապարհի մերկասառույցը հալչի: Առավոտյան այստեղ կանգնած մեքենաներն ավելի շատ էին, կամաց-կամաց սկսեցին առաջ շարժվել, մենք սպասում ենք դեռ»,- ասում է վրացի վարորդներից մեկը:
Վարորդները գիշերել են մեքենաներում: Ցույց են տալիս վարորդական խցիկի հետնամասը, որում գտնվում է փոքրիկ ննջարանը: Խոստովանում են՝ տարվա մեջ ավելի շատ շարժական ննջարանում են քնում, քան իրենց տանը։«Այստեղ եմ քնում, հատուկ ննջարանային մահճակալ է` ներքնակով, ծածկոցով, արդեն երկու օր է` ճանապարհներին եմ, մեքենայի մեջ գիշերելը սովորական է դարձել ինձ համար, համ էլ ասեմ՝ շատ տաք է»,- բեռնատարի մեջ եղած ննջարանը ցույց տալով` ասում է վարորդ Դավիթ Սինելաձեն:Բայց Գյումրիից ճանապարհ ընկած վարորդներն էլ տեղ չէին հասել: Մշտական կապի մեջ են միմյանց հետ: Այդ բեռնատարներն էլ գնացել ու արգելափակվել էին Ցողամարգից Ղոչի աղբյուր կոչվող հատվածում: Նրանց շարասյանը հանդիպեցինք։ Ճանապարհի այդ հատվածում մառախուղ էր, տեսանելիություն գրեթե չկար:Մոտ 150 բեռնատարների պատճառով երկու կիլոմետր ձգվող խցանում էր առաջացել, ինչը խանգարել էր նաև մարդատար մեքենաների շարժին: Դեպի Գյումրիի ավտոմաքսակետ ուղևորվող կցորդիչներին օգնության էին հասել ճանապարհը սպասարկող ընկերության տրակտորները:«Որին քաշում ենք, որին հանում ենք, որին բոթում ենք, որ ճանապարհը բացվի: Հատված-հատված է խցանումը, հիմնականում էս Ղոչի աղբյուրի մոտակայքում է, քանի որ վերևում փչացած մեքենաներ կային, դրանց պատճառով խցանումներ առաջացան, թե չէ ճանապարհը բաց է, մշակված»,- ասում է վարորդներին օգնության եկած Աշոցքի ճանշին ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:Սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս մաքրման աշխատանքները դադարեցրել են: Շարունակում էին աղ ու ավազ լցնել, բայց խցանումներից խուսափել անհնար է, շատ մեքենաների վարորդներ անպատրաստ դուրս են եկել ձմեռային ճանապարհներ:
«Եղանակը անբարենպաստ է, քամու պայմաններում ինչքան ուզում ես աղ կուտակես, մեկ է, 16-20 աստիճան ցրտի պայմաններում աղը չի գործում: Նոր-նոր մի քիչ տաքացել է, արդեն սկսել է աղը աշխատել»,- նշում է Վարդան Մովսիսյանը։
Սպասարկող ընկերությունը մարդատար մեքենաների երթևեկությունն ապահովելու համար նաև շրջանցիկ ճանապարհ էր բացել, վարորդներին փորձում էին ուղղորդել այդ կողմ։ Աշխատանքներն ավելի արագ կազմակերպելու համար, մեկ ժամ չանցած, շինընկերության բրիգադին միացավ հավելյալ տեխնիկա: Արդյունքում՝ Ղոչի աղբյուր կոչվող վտանգավոր ոլորանում խցանումները հնարավոր եղավ բացել, և վերականգնել միջպետական ճանապարհի երթևեկությունը:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...