14:33 07.12.2017
Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը, այն է՝ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Նոտարիատի մասին օրենքում համապատասխան փոփոխությունը ևս կարևորում ենք, որովհետև փորձ ենք անում զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ և դրանով իսկ նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով անձի արդար դատաքննության իրավունքը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:
Նոտարիատի մասին օրենքում վերջին փոփոխություններով նախատեսվել էր կատարողական մակագրություն դնելու ինստիտուտը, ըստ որի, պայմանագրի կողմերը պայմանագիրը նոտարում էին վավերացնում, և եթե պարտավորությունները չէին կատարվում, պարտատերը դիմում էր նոտարին, նրանից ստանում կատարողական մակագրություն կոչվող թերթը և այդ փաստաթղթով դիմում էր ԴԱՀԿ-ին գումարը բռնագանձելու համար:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գումարի բռնագանձման դատական դեպքերի 74%-ը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ ունեցած գործարքներով վեճն է, որոնց գումարն այդքան էլ բարձր չէ, օրինակ՝ ապառիկի գնում, կրեդիտ քարտի վարկային գիծ և այլն: Այս գործերով են հիմնականում ծանրաբեռնված դատարանները: Այստեղ մենք դատական գործընթացից զերծ կմնանք, վեճը կլուծվի արագ՝ բեռնաթափելով դատարանները»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Նոր նախագծով նախատեսվում է նման պայմանագրերը, կողմերի ցանկության դեպքում կնքել նոտարի մակագրությամբ և հետագայում, պայմանագրի խախտման դեպքում, պարտատերը ոչ թե դատարան, այլ միանգամից կարող է դիմել նոտարին և կատարողական մակագրություն վերցնել:
Այս ծառայությունը գրավիչ դարձնելու համար պետք է միջոց ձեռնարկել, որ ամեն անգամ պայմանագիր կնքելիս նոտար գնալու անհրաժեշտություն չլինի: Եռակողմ պայմանագիրը պետք է կնքվի հենց տեղում՝ էլեկտրոնային եղանակով, որը հասանելի կլինի նոտարին, նա էլ կվավերացնի:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...