Իրաքի վարչապետի հրաժարականը՝ հարյուրավոր զոհերի գնով, Իրանի ազդեցությունը, կոռուպցիան. ի՞նչ պետք է իմանալ Իրաքի ցույցերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Իրաքի վարչապետի հրաժարականը՝ հարյուրավոր զոհերի գնով, Իրանի ազդեցությունը, կոռուպցիան. ի՞նչ պետք է իմանալ Իրաքի ցույցերի մասին

20:42 02.12.2019

Իրաքում հակակառավարական ցույցեր են սկսվել հոկտեմբերից: Բացի սոցիալական բնույթի բողոքներից, իրաքցիները բողոքում են նաև երկրում Իրանի ազդեցության դեմ: Չնայած վարչապետի հրաժարականին՝ ցուցարարների զայրույթը չի հանդարտվել:

Մահդիի հրաժարականը

Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրաժարականը: Արդեն երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները, կարծես, հասել են իրենց գլխավոր նպատակներից մեկին, ճիշտ է, բավականին թանկ վճարելով դրա համար՝ 400-ից ավելի զոհ, հազարավոր վիրավորներ:

Ադիլ Աբդուլ Մահդին դեռ նոյեմբերի 29-ին էր հայտարարել հրաժարականի մասին, ինչը մեծ ցնծությամբ էր ընդունվել: Սակայն, ըստ վերլուծաբանների, նոր կառավարությունը դեռ շուտ չի սկսի իր աշխատանքը:

Համաձայն Իրաքի սահմանադրության` գործող կառավարությունը պետք է մնա իշխանության առնվազն մեկ ամիս, մինչև նախագահը կոալիցիա կազմելու առաջարկ կանի որևէ թեկնածուի: Հենց այս թեկնածուի ընտրությունը, ինչպես նաև նոր կառավարություն կազմելու գործընթացը կարող է ամիսներ տևել: Մասնագետները համոզված են՝ այս ընթացքում նոր վարչապետի և կառավարության ընտրության վրա ազդելու փորձեր կլինեն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Իրանի կողմից:

Բողոք Իրանի ազդեցության դեմ

Ակցիաների ընթացքում ցուցարարների մի մասը բողոք էր արտահայտում նաև հենց Իրանի ազդեցության դեմ: Նոյեմբերի 4-ին ցուցարարները հարձակվել էին Քարբալայում գտնվող Իրանի հյուպատոսարանի վրա, բարձրացել պարիսպներին և ծածանել Իրաքի դրոշը: Այնուհետև՝ նոյեմբերի 27-ին, հակակառավարական ցույցի մասնակիցները կրակի էին մատնել Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Միջադեպից հետո Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Իրաքի դեսպանին և խիստ բողոք հայտնել նրան: Սակայն դեկտեմբերի 1-ին ցուցարարները կրկին հրկիզել էին Նաջաֆում Իրանի հյուպատոսարանը՝ պնդելով, որ Թեհրանն է աջակցում Մահդիի կառավարությանը:

Ի՞նչ են պահանջում իրաքցիները
Աբդուլ Մահդին Իրաքի կառավարությունը գլխավորեց ընդամենը 13 ամիս: Մահդիի հրաժարականը, սակայն, չի հանդարտեցրել ցույցերի ալիքը: Իրաքցիները պահանջում են ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հավասարապես բաշխել պետական ֆինանսավորումը, բարձրացնել հանրային ծառայությունների որակը և վերացնել կոռուպցիան:
Չնայած Իրաքը աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող երկրներից մեկն է, իրաքցիներից շատերն ապրում են աղքատության և ցածր կենսամակարդակի պայմաններում: Դրա գլխավոր պատճառը, վերլուծաբանների համոզմամբ, հենց կոռուպցիան է:
Transparency International կազմակերպության տվյալներով՝ ըստ կոռումպացվածության աստիճանի՝ դասակարգված աշխարհի 180 երկրների շարքում Իրաքը զբաղեցնում է 168-րդ հորիզոնականը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP