Ե՞րբ սպասել ուժգին երկրաշարժի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Ե՞րբ սպասել ուժգին երկրաշարժի

13:58 07.12.2017

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի շրջանակում ասյօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Պետրոսյանից լրագրողները հետաքրվել են, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ ընդերքն ու ինչ են արձանագրում սալերի տեղաշարժն արձանագրող սարաքավորումները, ինչքանով է մեծ 1988 թվականի երկրաշարժի կրկնությունը:

«Հարցը տալիս են նաև այլ ձևով՝ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության օրինաչափություն կա՞, թե՞ ոչ: Նման օրինաչափություն կարող է լինել մեծ տարածքների համար: Փոքր տարածքի համար, որը զբաղեցնում է Հայաստանը, նման ուսումնասիրությունը կոռեկտ չի գիտական առումով: Եթե ձեզ ինչ-որ թիվ ասեն, էդ թիվը որևէ հիմնավորում չունի: Մեր տվյալները, որը մենք ամեն օր մշակում ենք, նայում ենք, չեն խոսում այն մասին, որ ՀՀ-ի տարածում սպասվում է ուժեղ երկրաշարժ մոտ ժամանակներս»,- ասել է Հրաչյա Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի՝ տվյալները, այնուամենայնիվ, վկայում են այն մասին, որ վերջին շրջանում ՀՀ-ից ու Արցախից դեպի արևելք ընկած տարածքներում ակտիվություն է նկատվում ու այդ ակտիվությունը շարունակվում է:

«ՀՀ տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից մինչ օրս գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ: Ամենաուժեղն ունեցել է 5 բալ ուժգնություն, գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին Կապան քաղաքից ոչ հեռու: ՀՀ բնակչության կողմից զգացվել է 21 երկրաշարժ, որից 10-ն է միայն տեղի ունեցել Հայաստանի տարածում: Մեր տարածքում տեղի ունեցած վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիա գյուղից ոչ հեռու և ունեցել է 4 բալ ուժգնություն»:

Պետրոսյանը ընդգծել է նաև, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն այսօր ունի 153 դիտակայան, որոնց միջոցով  գրանցվում ու հավաքվում են շուրջօրյա տվյալներ:

Ըստ  ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականի՝ իրենք անխախտ հետևում են սեյսմիկ ռեժիմի զարգացմանը, և վտանգը պարբերաբար է գնահատվում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP