23:52 01.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի… էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք… ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր… պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:
Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայի՞նք, միանգամից էդ եզրակացությանը եկա… կարայի ես էդ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էդ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»… էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես…»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»:
Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
17:52 21.12.2024
Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՄագդեբուրգ քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին Սլովակիայի մայրաքաղաքի քաղաքապետարանին հղումով հայտնում է Սլովակիայի ռադիոն։ Անվտանգության միջոցառումների ուժեղացումը առաջին հերթին վերաբերում է Սուրբ Ծննդյան շուկաներին և հարակից տարածքներին: Այնտեղ գործում են ոստիկանական պարեկային խմբեր, և մշտական մոնիթորինգ է իրականացվում փողոցի տեսախցիկների միջոցով։ Շաբաթ օրը բետոնե արգելապատնեշներ են […] ...
17:45 21.12.2024
Պուտինը Սիրիայում ստեղծված իրավիճակում լավ ստրատեգի պես էր գործում. ՖիդանԹուրքիան Սիրիայի հարցով այլ երկրների հետ որևէ գործարքի մեջ չի մտել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել որպես լավ ռազմավար, երբ շփվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ես դա «գործարք» չէի անվանի»,-պատասխանել է Ֆիդանը ֆրանսիական հեռուստատեսության այն հարցին, թե արագ իրադարձությունները և սիրիական բանակի նահանջը […] ...
17:35 21.12.2024
Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինված են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստան մեկնելու կանցլերի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկությունները հորինված են», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ուրբաթ օրը Spiegel-ը հայտնել է, որ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունում (ՔԴՄ) լուրեր են պտտվում, որ Շոլցը […] ...
17:23 21.12.2024
Գազայի համաձայնագիրը ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍՊաղեստինյան ՀԱՄԱՍ «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Գազայի հատվածում իսրայելական կողմի հետ համաձայնության գալն ավելի մոտ է, քան երբևէ։ Այս մասին ասվում է երեք արմատական շարժումների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Երեք խմբակցությունների հանդիպումն ընդգծեց շահագրգռվածությունը դադարեցնելու իսրայելական ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ՝ հաշվի […] ...
17:10 21.12.2024
Դամասկոսում Կատարի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը ընդմիջումից հետոԴամասկոսում Կատարի դեսպանատունը վերաբացվել է 2011 թվականին Սիրիայում հակամարտության պատճառով առաքելության փակումից 13 տարի անց։ Այս մասին հայտնում է քաթարական Al Araby հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում Կատարի դեսպանատան վերևում բարձրացվել է էմիրության դրոշը։ Դիվանագիտական առաքելության բացման արարողությանը մասնակցել է Սիրիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Խալիֆա Աբդուլլահ Ալ Մահմուդ ալ-Շարիֆը, հաղորդում է […] ...