Կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է բռնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+11.09 oC

Կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է բռնվել

20:41 29.11.2019

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառքի առարկա հանդիսացող 55.000 դրամից 25.000 դրամը ստանալոց անմիջապես հետո ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին բռնել ու բերման են ենթարկել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

12:12 28.10.2024

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ

12:06 28.10.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ

Հոկտեմբերի 27-ին Բուդապեշտի հայ ինքնավարության մշակույթի կենտրոնում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ, որոնց Հունգարիայի կառավարության կողմից տրվել է ժամանակավոր կացության թույլտվություն։ Դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի, մասնավորապես՝ հասցեագրվել են վերջիններիս կացության, արտոնագրերի և […] ...

SHANTNEWS

12:00 28.10.2024

SHANTNEWS

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին

11:52 28.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։ Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր […] ...

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային բաժիններում

11:44 28.10.2024

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային բաժիններում

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։ Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել […] ...

Մշակութային միջոցառումների շարք՝ կազմակերպված ռումինահայ համայնքի կողմից

11:36 28.10.2024

Մշակութային միջոցառումների շարք՝ կազմակերպված ռումինահայ համայնքի կողմից

Հոկտեմբերի 26-27-ին Բուդապեշտի Կենտրոն թաղամասի մշակույթի տանը տեղի է ունեցել Տրանսիլվանիայի հայերի՝ Հունգարիայի հայ ինքնավարության և Ռումինիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված մշակութային միջոցառումների շարքը, հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը։ Հոկտեմբերի 26-ին ռումինահայ համայնքի մշակութային խմբերը հանդես են եկել տարբեր կատարումներով, ցուցադրվել է ֆիլմ և ներկայացվել ռումինահայ համայնքի պատմությունը։ Բուխարեստի հայ համայնքի պարախումբը հանդես է եկել […] ...

BACK_TO_TOP