19:10 03.12.2019
Սանմաքրման աշխատանքների ժամանակ Գյումրիի նախկին բանտի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա անցուղի: Այն սովորական գետնախո՞րշ է, թե՞ հին քաղաքի 1800-ականների ստորգետնյա շինություն՝ «քյարիզ»։ Կառույցը մասնագետների ուսումնասիրությանն է սպասում:
Բայց տարածքը միայն սրանով չէ, որ ուշադրության է արժանանում: Այստեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը, որն արդեն դարձել է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին հետաքրքրող վայր:
Նախկինում, երբ Գյումրիի փողոցներն ունեին համարակալումներ, բանտ տանողը թիվ 13 փողոցն էր: Բանտի կառուցման պատմությունը հետաքրքիր է: Ավելի քան 200 տարի տարածքը ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայր է եղել, հետո դարձել է քաղաքային բանտ: 10 տարուց ավելի է, որ այն լուծարվել է, քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է Արթիկ, իսկ տարածքն ու շինությունները հայտնվել են պահպանությունից դուրս: Հետևանքը թալանն է:
Տարածքում անհայտ շինություններ են հայտնաբերվում։ Դրանցից մեկն էլ այս ստորգետնյա կառույցն է։ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանին այն արտաքինից գետնախորշ հիշեցրեց, որը ներսից բավական ամուր պատեր ուներ: Թե ինչ նշանակության է եղել կառույցը, ընդամենը ենթադրություններ ուներ, բայց որպես երկրաֆիզիկոս գնահատեց կառուցման որակը: Նա նշեց, որ առաստաղի երեսապատումը բավականին որակով է կատարվել, հատկապես մանր քարով, իսկ Գյումրիում երեսապատումները հիմնականում խոշոր` ոչ սրբատաշ քարերով են արված:
Ամուր պատերով ու կամարով խորշը ոչ միայն մուտք ունի, այլև ելք: Մոտ 30 մետր ձգվող ստորգետնյա կառույցի ոլորաններով անցնելուց հետո հայտնվում ես մյուս ծայրին: Ներքին կառուցապատումը տեսքով նման է քաղաքի հին, հայտնի ստորգետնյա ջրատարների՝ «քյարիզների» կառուցվածքին, բայց մասնագետը չի կարծում, որ այն «քյարիզ» է: Շինության մուտքին կառուցման տարեթիվը նշված է՝ 1942 թվական, խորհրդանիշները թույլ են տալիս ենթադրելու, որ անցուղին այդ թվերին կառուցել են գերմանացի ռազմագերիները, որոնք, հավանաբար, պահվել են բանտում:
Ռազմագերիների գերեզմանատունն էլ հենց այս տարածքում է: Ռոլան Գասպարյանին ավելի շատ հետաքրքրում է տարածքի գիտական նշանակությունը: Դեռևս հին գրականության տվյալներից է հայտնի, որ Սլաբոտկա թաղամասով անցնում են «քյարիզներ»: Բայց բանտի տեղամասում «քյարիզների» վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:
Գյումրիում դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ տարվել են 1930-ականներից, բայց մինչ այժմ հին քաղաքի ստորգետնյա ենթակառուցվածքների հստակ ուղղությունները հայտնի չեն։ Սեյսմիկ պաշտպանության երկրատեղեկատվական համակարգերի բաժինը ստորգետնյա ենթակառուցվածքների քարտեզագրում է կատարում։ «Քյարիզների» մասին լիարժեք տեղեկությունների բացակայությունը քարտեզների վրա բաց տեղեր է թողել։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային կենտրոնի երկրատեղեկատվական համակարգերի բաժնի պետ Ալյոշա Հարությունյանի խոսքերով` իրենք միայն «քյարիզների» մի քանի ուղղություն են նշում, մնացած մասով քարտեզը մնում է բաց` հետագայում լրացնելու համար:
Մասնագետների ձեռքի տակ ուսումնասիրված քիչ նյութ կա «քյարիզների» մասին. հայտնի է միայն, որ դրանցից գլխավորները 5-ն են, բայց ճյուղավորումներն են բազմաթիվ: Վերջին ուսումնասիրությունը 2010 թվականին է տարվել ու դարձյալ անավարտ է մնացել: «Քյարիզներում» փլուզումները շատ են, որոնք ինչպես բացվում են, այդպես էլ առանց վերականգնելու փակում են:
Ռոլան Գասպարյանի խոսքերով՝ կա «քյարիզների» խցանման դառը փորձ Հաղթանակի պողոտայում, երբ եկեղեցին կառուցվեց «քյարիզի» վրա, «քյարիզը» չկառուցապատվեց, հիմա թաղամասի տներում ստորգետնյա ջրերը բարձրացել են: Հաղթանակի պողոտայի նորակառույց Սուրբ Նահատակաց կաթոլիկ եկեղեցու պատին առաջացած այս ճաքն էլ, Ռոլան Գասպարյանի համոզմամբ` «քյարիզի» պատճառով է: Իսկ «քյարիզների» ճշգրիտ տեղանքները մնում են չբացահայտված, ինչը շարունակում է խնդիր մնալ նաև քաղաքի ենթակառուցվածքները քարտեզագրողների համար:
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...
21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...
20:52 22.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասինԻսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...
20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...