20:00 28.11.2019
«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում:
Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն օրախնդիր հարցեր էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք շատ շուտով դարձան ռեալ ծրագիր՝ Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների զարգացում՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։
Առաջին խոշոր ծրագիրը «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի շինարարությունն էր՝ համայն հայության կողմից նվիրաբերված 78 մլն դոլարով: 1995-ին սկսվեց, մի քանի փուլով շարունակվեց ու 5 տարի անց ավարտվեց Սյունիքի մարզով Ստեփանակերտը միացնող ռազմավարական ճանապարհի շինարարությունը: 1992 թվականին ազատագրված Լաչինի միջանցքը, փաստորեն, դարձավ միակ ցամաքային կապը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև։
2004-ի նոյեմբերի 25-ին ավարտվեց ևս մի մասշատաբային ճանապարահաշինություն՝ Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Արցախի 160 կմ-անոց հատվածն ամբողջացավ: 2000 թվականից հիմնադրամը սկսեց հեռախոսամարաթոններ անցկացնել: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում էին մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքագրվեց 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Համեմատության համար՝ 2018 թվականի հեռախոսամարաթոնի 4 օրվա ընթացքում Եվրոպայի հայությունը Թուլուզից մինչև Հունաստան հանգանակել էր 1 մլն 242 հազար 460 եվրո:
Հիմնադրամի միջոցառումներից կարևորագույնը, թերևս, հեռուստամարաթոնն է, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Դա ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարները՝ ուղղում Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը: Մանկապարտեզներ, նորոգված ջրագծեր ու տանիքներ, սոցիալական ծրագրեր ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը ընդլայնում էին աշխարհագրությունը, 2009-ին դպրոցներ կառուցվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում, Ստեփանակերտի և Տավուշի մի շարք դպրոցներ հիմնովին նորոգվեցին, 2010 թվականին սկսվեցին Շուշիի փողոցների բարեկարգումը, դպրոցների ու մշակույթի տների հիմնանորոգումը:
Գյումրիի անօթևանները ևս դուրս չմնացին հիմնադրամի տեսադաշտից, հազարավոր ընտանիքներ ո՛չ տուն ունեին, ո՛չ էլ տուն ստանալու հույս, քանի որ տարբեր պատճառներով անօթեևանության ցուցակներում ընդգրկված չէին: Իսկ դա նշանակում էր՝ երբևէ ամուր ու հուսալի տանիք ունենալու զրոյական հեռանկար:
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, օրինակ, հիվանդանոց նորոգվեց, հազարավոր երեխաներ սկսեցին սովորել նորոգված ու ջեռուցվող դպրոցներում, նոր ջրագծեր, բնական գազամուղի ցանց անցկացվեց, բոլոր գյուղական շրջաններում առողջապահական սարքավորումներ հատկացվեցին, կառուցվում ու նորոգվում էին մանկապատեզները, տարեցտարի հիմնադրամի առջև դրված խնդիրներն ու կարգախոսները փոխվում էին՝ կախված առաջնահերթություններից:
50 հազար ծրագիր, 350 մլն դոլարից ավելի գումար, 700 000 նվիրատու, 605 կմ ճանապարհ, 359 դպրոց և մանկապարտեզ, 500 տուն ու բնակարան, 5 տասնյակից ավելի մշակութային ու համայնքային կենտրոն ու մարզական կենտրոններ․ համեմատենք՝ եթե 2005 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 7.8 մլն դոլար, 2013-ին այդ թիվը հասավ 22.5 մլն դոլարի, «Հայաստան» համահայկական հիմնադրամն այժմ աշխարհում այսպիսի ներկայացվածություն ունի:
Բայց 27 տարվա ընթացքում ամեն ինչ չէ, որ անթերի է եղել, 90-ականներից սկսած՝ հայկական լրատվամիջոցներում սկսեցին հրապարակումներ հայտնվել վատորակ շինարարությունների, ֆինանսական միջոցների մսխումների, փայադարձերի, այսպես ասենք, ատկատների ու անարդար տենդերների, հավաքված գումարի ոչ ճշգրիտ տեղեկությունների մասին:
2018-ի հուլիսի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում տարածեց ՝ յուրացումներ կատարելու և հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորոթյունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա խոստովանել էր, որ հիմնադրամի միջոցներից 25 մլն դրամ օգտագործել էր անձնական նպատակներով՝ խաղադրույքներ էր կատարել առցանց խաղատներում: Հետո Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ գումարները վերադարձրել էր:
Այդ պատմությունը, սակայն, չի խանգարել հիմնադրամի ընթացքին: Հազարավոր ավարտված ծրագրերից բացի, 22-ը ընթացքի մեջ է՝ այդ թվում, օրինակ, Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցումը անօթևանների համար: Այդ ծրագրի համար անհրաժեշտ գումարի համարյա կեսը հավաքվել է: 40-80 ընտանիք բնակարան կունենա, եթե մինչև դեկտեմբերի 31-ը հավաքվի ողջ գումարը՝ 3 մլն դոլար:
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta14:52 28.11.2024
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ ՊուտինԿիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...
14:48 28.11.2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետՆոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...
14:43 28.11.2024
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԿառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնումՎրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...
14:32 28.11.2024
Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերովՉինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...
14:25 28.11.2024
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողինՇիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...