21:30 28.11.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրել է առանց դաշնակիցների համաձայնության քայլեր ձեռնարկելու մեջ:
News.ru-ի փոխանցմամբ՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ չի կարելի հայտարարել Դաշինքին հավատարմության մասին, իսկ մյուս կողմից հարձակում սկսել Սիրիայի դեմ և դաշնակիցներին կանգնեցնել փաստի առաջ:
Մակրոնը նաև առաջարկել է դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հարցը:
Անկարայի պատասխանը շատ չի ուշացել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Մակրոնին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
«Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է և անընդմեջ նրանց ընդունում է Ելիսեյան պալատում: Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպություն է, ուրեմն այլևս ասելու ոչինչ չկա»,- ասել է Չավուշօղլուն:
Անկարան Քրդերի ազգային ինքնապաշտպանական ջոկատները (YPG) համարում է ահաբեկչական կազմակերպություն և Սիրիայի հյուսիսում հոկտեմբեր 9-ին ռազմական գործողություններ էր սկսել քուրդ զինյալների դեմ: Իսկ Մակրոնը հոկտեմբերին հանդիպել էր Ջիհան Ահմեդին, Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակին: Քրդերի ազգային ինքնապաշտպանական ջոկատները Սիրիայի դեմոկրատական ուժերի մի մասն են կազմում:
Չավուշօղլուն նաև հավելել է, որ Մակրոնը փորձում է դառնալ Եվրոպայի առաջնորդը:
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է20:08 27.11.2024
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույցՆոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...
19:58 27.11.2024
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարներըՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...
19:54 27.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ճանապարհահատվածի մշակման աշխատանքներով պայմանավորված՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Արթիկի տարածաշրջանի […] ...
19:50 27.11.2024
Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...
19:46 27.11.2024
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերըՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...