Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+1.09 oC

Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել

18:00 28.11.2019

Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս:

Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության ու հանրային ժամանցի կենտրոն էր, որի կողքին էր կառուցված նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1988-ի երկրաշարժից հետո Բարեկամության շատրվանը մի ամբողջ տնակային ավանի նկարագիրը դարձավ:

Քաղաքի խորհրդանիշ Բարեկամության շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն այժմ ձեռնամուխ է եղել արվեստի նմուշի վերականգմանը: Պատմում է` շատրվանի նախագծումը Գյումրիում հոր երկրորդ գործն է Դրամատիկական թատրոնի շենքից  հետո:

«Ֆանտանի» նախագծման աշխատանքները Արթուր Թարխանյանը կատարել է հենց Լենինականի նախագծային արվեստանոցում, նախագծից ոչինչ չի պահպանվել, կան միայն ճարտարապետի ձեռագիր էսքիզները: Խորհրդային շրջանի արվեստի նմուշը, որպես մոնումենտալ քանդակ, 88-ից հետո փոխեց իր նշանակությունը:

Ազատ տարածքում առաջինը հայտնվեցին տնակները: 31 տարի երկաթե կոնստրուկցիաները հենց այսպես պահպանվեցին, հոգատար գտնվեցին հարևանությամբ ապրող տնակի բնակիչները: Շատրվանից պակասեց միայն ջրային ներքին ցանցը, որը թալանից պաշտպանել բնակիչներն անզոր են եղել:

Բարեկամության շատրվանը վերանորոգելու` երբևէ եղած առաջարկները նախագիծ չեն էլ դարձել: Այս նախաձեռնությունը հավակնում է իրականանալ: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատրաստ է իր հոր գործը նորովի շարունակել: Անահիտ Թարխանյանի նախագծմամբ` շատրվանը կպահպանի նախկին տեսքը ու կներկայանա ոչ որպես շատրվան։

«Շատրվանն ինձ համար կարևոր է 2 տեսակետից, նախ` դա իմ հոր՝ Արթուր Թարխանյանի վերջին գործն է Գյումրիում, երկրորդ` այն հայկական մոդեռնիզմի գրեթե վերջին ամենավառ գործերից է, բայց այդ շատրվանը Գյումրիում գործեց 4 տարի: Զարմանալի էր ինձ համար, որ երբ ես տարածք գնացի, շատրվանի երկաթյա էլեմենտները, որոնք թափվել էին, բնակիչները շատ խնամքով հավաքել էին, ոչ ոք չէր փչացրել այն: Հիմա, ըստ այս նախագծի, շատրվանը, կլինի լուսային հետաքրքիր էֆեկտներով ու ջրային շիթերով շրջափակված, այսինքն` լույսերը փոխարինելու են ջրին, որը ցայտում էր շատրվանից»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ճարտարապետը:

Խորհրդային շրջանի արթ-արվեստի բացառիկ նմուշներից մեկը նույնիսկ հենց այս տեսքով, ժանգոտված մետաղներով ու արդեն անբնակ  տնակներով շրջապատված, չի դադարում հետաքրքրել քաղաք այցելող հյուրերին: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հավատում է, որ մեկ տարի անց այն կունենա այն տեսքը, ինչպիսին նախագծի եռաչափ մոդելում է:

Շատրվանը` որպես հուշարձան, կդառնա հանրային վայր: Ծայրամասային այս թաղամասում այլ ենթակառուցվածքների նորոգումը, բարեկարգումը ևս նախագծում են:

«Մենք այսօր, ցավոք, ունենք ծայրամասային թաղամասեր` անմխիթար վիճակում, որտեղ որոշակի տնտեսական կոնցեպտեր են պետք: Թաղամասի էներգետիկան ու տնտեսական հնարավորությունները, եթե ճիշտ օգտագործվեն, կվերափոխվի ամբողջ տարածքը, ու դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նախագծային աշխատանքների ավարտը մոտ է, մնում է շատրվանի վերականգման և Մանուշյան փողոցն իր թաղամասով բարեկարգմանն ուղղված ֆինանսական հարցերի կարգավորումը: Ճարտարապետի, մարզային ու քաղաքային իշխանությունների քննարկումների արդյունքում որոշվել է դիմել տարբեր միջազգային այնպիսի կառույցների, որոնք հետաքրքրված են մշակութային շինությունների պահպանմամբ:

Նախաձեռնող խումբը չի բացառում նաև դրամահավաքի անցկացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում ընդդիմությունը գործնականում գոյություն ունի, ասել է խորհրդարանի խոսնակը

08:20 13.03.2025

Վրաստանում ընդդիմությունը գործնականում գոյություն ունի, ասել է խորհրդարանի խոսնակը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ընդդիմությունը երկրում ուժ չունի և գոյություն ունի փաստացիորեն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին և հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Նրանք կարծում են, որ 2024 թվականի աշնանը կայացած ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը նույնպես հրաժարվում է մասնակցել այս աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Ընդդիմությունը, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 13.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել

08:05 13.03.2025

Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել

Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և […] ...

Այրվել է խոտածածկ տարածք

08:00 13.03.2025

Այրվել է խոտածածկ տարածք

Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի […] ...

Լարսը բաց է

00:03 13.03.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

23:59 12.03.2025

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

Հողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։ Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային […] ...

BACK_TO_TOP