Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+19.09 oC

Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա

23:00 26.11.2019

ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ:

«Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է Մոսկալկովան:

Նրա խոսքերով՝ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ԵԱՏՄ տարածքի հինգ պետությունների համար միասնական վարորդական իրավունքի վկայականների ներդրումը: Սակայն Մոսկալկովան կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ համաձայնագրի մշակումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները. ՊՆ

14:01 16.03.2025

Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումներից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Araby. Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

13:43 16.03.2025

Al Araby. Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար, եթե Վաշինգտոնն նման մտադրություն հայտնի: Այս մասին քաթարյան Al Araby հեռուստաալիքին հայտնել է ապստամբների անանուն ներկայացուցիչը։ «Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում: … Բանակցությունների խողովակները կարող են բացվել, մենք միշտ պահպանել ենք երկխոսությունը»,- հեռուստաալիքին ասել է շարժման […] ...

«Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ

13:29 16.03.2025

«Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ

Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով: Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, […] ...

Անվանվել են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

13:13 16.03.2025

Անվանվել են այն մթերքները, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։ «Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք […] ...

Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը

12:56 16.03.2025

Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը

Մարտի 15-ին, ժամը 13։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում՝ «Ճգնավոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 19:01-ին: Փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը։ ...

Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ հարվածները չեն ազդի Կարմիր ծովում իրենց գործողությունների վրա

12:41 16.03.2025

Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ հարվածները չեն ազդի Կարմիր ծովում իրենց գործողությունների վրա

Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածները չեն ազդի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում իսրայելական նավերի վրա հարձակվելու մտադրության վրա։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։ «Բաբ էլ-Մանդեբի նեղուցով միջազգային նավագնացությանը սպառնացող վտանգի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները կեղծ են և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Եմենի կողմից, ի պաշտպանություն […] ...

BACK_TO_TOP