Ավարտվել է լրագրողի աշխատանքը խոչնդոտելու գործի քննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Ավարտվել է լրագրողի աշխատանքը խոչնդոտելու գործի քննությունը

15:41 06.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

Հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամաս: Տեսանյութն առավել ամբողջական դարձնելու համար օպերատոր Արթուր Մարգարյանը տեսախցիկով սկսել է տեսանկարահանել ընտրատեղամասի բակը և այնտեղ հավաքված քաղաքացիներին: Այդ ընթացքում ընտրատեղամասից դուրս է եկել Մարմաշեն գյուղի բնակիչ Պետրոս Էլբակյանը, ով նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «ՑԱՅԳ»  հեռուստաընկերության օպերատոր Արթուր Մարգարյանին, մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել տեսանկարահանումը, այն դեպքում, երբ օպերատորը մինչ այդ տեսախցիկը նրա ուղղությամբ չէր պահել: Արթուր Մարգարյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, որի ընթացքում Պետրոս Էլբակյանը, տեսանկարահանմանը խոչընդոտելու դիտավորությամբ, ձեռքով մի կողմ է հրել տեսախցիկը` այդ կերպ խոչընդոտելով ընտրությունների ընթացքը լուսաբանելու՝ Արթուր Մարգարյանի լիազորությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

17:10 11.04.2025

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի […] ...

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

17:03 11.04.2025

Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռուսաստան ժամանած՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի հետ։ Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպում կլինի։ Տրտնաջան աշխատանքը շարունակվում է: Բնականաբար, Վիթքոֆը, որպես նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, իր նախագահից ինչ-որ բան կփոխանցի Պուտինին: Պուտինը կլսի դա: Ուկրաինական կարգավորման […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

16:55 11.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի, հաղորդում է The Sun-ը: Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու տեղը կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի: «Ես այստեղ նստած էի, երբ […] ...

BACK_TO_TOP