15:26 06.12.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընտանիքին վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ խոսել է այն մասին, թե որն է իր պատկերացմամբ ավանդական ընտանիքը:
«Ավանդական ընտանիքը դա դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միությամբ ընտանիքն է, որից ծնվում են առողջ երեխաներ, որոնք մեր հասարակության ապագան են», – ասել է Շարմազանովը:
«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Սատցվում է էն ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ մայրիկն ու երեխան են կամ երկու քույր են, դրանք ընտանիք չե՞ն»:
Փաշինյանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանից ցանկացել է ստանալ ավանդական արժեքների ցանկը:
«Մենք պետք է գիտակցենք, որ օրենսդրական ակտերը չեն կարող բառարանի դերակատարություն իրականացնել և յուրաքանչյուր հասկացության համար տալ լայն մեկնաբանություններ», – ասել է արդարատադության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
20:24 27.04.2025
Առեղծվածային դեպք` Երևանում․ 150-ից ավելի փրկարար, 40 պարեկ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկանԱյսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
20:10 27.04.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքինԲեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...
20:00 27.04.2025
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...
19:55 27.04.2025
Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհիցԱպրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...
19:25 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-իԻրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […] ...
18:50 27.04.2025
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Աշխարհի […] ...