ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+2.09 oC

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել

09:34 23.11.2019

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում  համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր փուլ:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը երբևէ չի եղել այսքան հզոր, և ստորագրված փաստաթուղթը հստակ հիմք է ստեղծում ամուր դաշինքի համար։ Նրա խոսքով՝ շրջանակային համաձայնագիրը լիովին համապատասխանում է պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն զարգացնել պատրաստակամությունն ու կայուն կարողությունները և արդիականացնել պաշտպանական ուժերը:

Մինչ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Վրաստանի պաշտպանության նախարարին Պենտագոնում հյուրընկալել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Դեյվիդ Նորքվիստը: Նա աջակցություն է հայտնել Վրաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին: Առանձնահատուկ շեշտել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Հստակ աջակցություն» առաքելությունում Վրաստանի ներդրումը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

20:17 23.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […] ...

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

20:09 23.12.2024

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին։ «Այսօր ես մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինեցի ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին հաղորդվել էր, որ Բայդենը կողմ է դաշնային մահապատիժների մորատորիումին։ ...

SHANTNEWS

20:00 23.12.2024

SHANTNEWS

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

19:55 23.12.2024

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

19:50 23.12.2024

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

19:46 23.12.2024

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։ ...

BACK_TO_TOP