Սփյուռքում այնքան կառույցներ կան, որ անհնար է բոլորի հետ խորհրդակցել․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+2.09 oC

Սփյուռքում այնքան կառույցներ կան, որ անհնար է բոլորի հետ խորհրդակցել․ Փաշինյան

15:24 20.11.2019

Հայաստանի կառավարությունը ներկայում խնդիր ունի Սփյուռքի հետ հաղորդակցվելու հարցում, քանի որ պարզ չէ, թե որոնք են այն կառույցները, որոնք կարող են ներկայացնել հայկական սփյուռքը։ Այս մասին այսօր Վենետիկում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ասաց, որ հիմա Սփյուռքում հայկական կառույցներն ու կազմակերպություններն այնքան շատ են, որ որևէ կառավարություն չի կարող բոլորի հետ խորհրդակցել։ Իսկ եթե մեծամասնության հետ խորհրդակցություններ լինեն, ապա, ըստ Փաշինյանի, մյուսները չեն ընդունի դա։

Հետևաբար, ըստ Փաշինյանի, կառավարության խնդիրն է ունենալ այնպիսի կառույց, որը լեգիտիմություն կունենա Սփյուռքի անունից հանդես գալու համար։ Թե ինչպիսին պետք է լինի այդ կառույցը, Փաշինյանն ասաց, որ պատկերացում ունի, բայց չի ուզում բարձրաձայնել։ Իր աշխատակազմում գործող սփյուռքի հանձնակատարի անելիքը, ըստ վարչապետի, հենց դա է։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2399173257002272/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Սենատը չունի կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու բավականաչափ ձայներ

08:49 13.03.2025

ԱՄՆ Սենատը չունի կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու բավականաչափ ձայներ

ԱՄՆ Սենատի դեմոկրատները չեն ցանկանում պաշտպանել հանրապետականների առաջարկը՝ շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը (Վիրջինիայից) իր կուսակիցների հետ փակ հանդիպումից հետո։ Նրանք քննարկել են նախաձեռնությունը, որը երեքշաբթի հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից։ «Դեմոկրատները որևէ առնչություն չունեն այս օրինագծի հետ: Եվ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 13.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը մամուլի ասուլիսում կխոսի Ուկրաինայի մասին

08:30 13.03.2025

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը մամուլի ասուլիսում կխոսի Ուկրաինայի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում մամուլի ասուլիսում կարող է խոսել Ուկրաինայի մասին, եթե այս թեմայով հարցեր լինեն։ Դա չի բացառել ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից»,- ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախագահները կսահմանափակվե՞ն երկկողմանի թեմաներով, թե՞ Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ՝ […] ...

Վրաստանում ընդդիմությունը գործնականում գոյություն ունի, ասել է խորհրդարանի խոսնակը

08:20 13.03.2025

Վրաստանում ընդդիմությունը գործնականում գոյություն ունի, ասել է խորհրդարանի խոսնակը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ընդդիմությունը երկրում ուժ չունի և գոյություն ունի փաստացիորեն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին և հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Նրանք կարծում են, որ 2024 թվականի աշնանը կայացած ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը նույնպես հրաժարվում է մասնակցել այս աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Ընդդիմությունը, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 13.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել

08:05 13.03.2025

Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել

Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և […] ...

BACK_TO_TOP