Շիրակի մարզում այս տարի հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են 10 դպրոցներ, հաջորդ տարի երեք գյուղերում կկառուցվեն նոր դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզում այս տարի հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են 10 դպրոցներ, հաջորդ տարի երեք գյուղերում կկառուցվեն նոր դպրոցներ

19:50 20.11.2019

Շիրակի մարզի 164 դպրոցներից այս տարվա շինարարական ծրագրերում էին 10-ը: Գյուղական ու քաղաքային բնակավայրերի դպրոցներից մի մասում կապիտալ նորոգումներ էին, մի քանիսում՝ մասնակի շինաշխատանքներ: Մինչև տարեվերջ 10-ը դպրոցում էլ նորոգումները կավարտվեն։Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը ընդգրկված էր 2018 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրում, բայց այն մեկնարկեց մեկ տարի ուշացումով՝ արդեն Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով:Տուֆաշենի դպրոցի շենքը 1965 թվականի կառույց է: Միջնակարգ դպրոցի շենքը, ինչպես որ հանձնել են 60-ականներին, այդպես էլ մնում էր ՝ նույն դուռ-պատուհաններով, տանիքով ու փայտե հատակով: Որպես գյուղական դպրոց՝ իր տարածքով աշակերտության թվին համապատասխան է, բայց պայմաններով ՝ ոչ : Քայքայված հատակն ու պատերը հիմա արդեն չկան: Շինարարը դրանք հիմնովին նորոգել է ամռանը, երբ աշակերտներն արձակուրդում էին: Աշխատանքները դեռ շարունակվում են: Դպրոցը բաժանված էր հին ու նոր մասնաշենքերի, հիմա երկուսը միացրել են: Ամենադժվար ու մեծ ծավալի աշխատանքներն ավարտված են: Հիմքն ու պատերն են ամրացրել, տանիք են կառուցել, փայտե հատակն են փոխել: Ներքին հարդարումը դասասենյակներում վերջացրել են: Միակ հատվածը, որտեղ դեռ շինարարություն է ընթանում՝ սանհանգույցն է: Դպրոցը սանհանգույց չի էլ ունեցել, օգտվել են մոտ 100 մետր հեռու գտնվող դրսի զուգարանից:Գյուղում չկա կոյուղատար ցանց, միայն դպրոցի համար կոյուղագիծ են անցկացրել, որն էլ միանում է ընդամենը 50 մետր հեռավորության սեպտիկ հորին: Սանհանգույց աշխատեցնելու այլ տարբերակ չի եղել:

Սանիտարական պայմանները պահպանելն արդեն դպրոցից է կախված, կարևորը սանհանգույցը շենքի ներսում է ու մշտական ջրով: Կապիտալ նորոգումներից հետո միակ մեծ խնդիրը, որ դարձյալ չի լուծվի, կենտրոնացված ջեռուցումն է: «Վեց կոմպլեկտ դասարանում ջեռուցում  ենք դիզվառելիքով, հինգ կոմպլեկտ դասարանները և ուսուցչանոցը ջեռուցում ենք հոսանքով»,- ասում է Տուֆաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժան Ոսկանյանը։Գյուղը գազաֆիկացված է, իսկ դպրոցը բնական գազ չի ստանում, ավելին՝ գազատար խողովակներն անցնում են անմիջապես դպրոցի  կողքով: Նախկին ու ներկա տնօրենները շատ են դիմել դպրոցը գազաֆիկացնելու խնդրով, բայց ծրագրեր այդ ուղղությամբ չեն եղել: Ստիպված են  նորոգված դասասենյակներում նորից վառարաններ դնել: «Ջերմային ռեժիմը կարողանում ենք ապահովել, միայն ջեռուցում ենք դասասենյակները, բայց սա իր մեջ վտանգ է պարունակում»,- նշել է դպրոցի տնօրենը։

Տուֆաշենի դպրոց են գալիս նաև հարևան Հայկասարի  դպրոցականները: Աշակերտների թիվն էլ այս տարի ավելացել է երեքով, ընտանիքներ են գյուղ վերադարձել Ռուսաստանից: Դպրոցաշինական ծրագրերը մարզի գյուղական համայնքների համար շարունակելի կլինեն նաև 2020 թվականին: Առայժմ հայտնի է, որ հաջորդ տարի մարզի երեք գյուղական համայնքներում կկառուցվեն նոր դպրոցներ:«Նոր կառուցվող մոդուլային դպրոցներ են, ՀՀ-ում նմանատիպ դպրոցներ հաջորդ տարվա համար նախատեսված է կառուցել 21 հատ, որից երեքը մեր մարզում ՝ Կապսում, Արեգնադեմում և Բերդաշենում»,- հաջորդ տարվա դպրոցաշինական ծրագրերի մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։Կապսի, Արեգնադեմի և Բերդաշենի դպրոցների նախագծային աշխատանքներն են տարվում: 2020 թվականի ծրագրում է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, այստեղ նորոգվելու է դպրոցի պատշգամբը: «Տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով մենք ներկայացրինք թիվ 1 ավագ դպրոցը,այնտեղ հարկավոր է իրականացնել պատշգամբի վերանորոգման աշխատանքներ։ Այն հուշարձան կառույց է, պատշգամբը վատ վիճակում է, ընդգրկվել է ծրագիր»,- նշել է Մկրտիչ Ասատրյանը։Հովունի և Գեղանիստ գյուղերի վթարային դպրոցները, որոնք մինչ այս կապիտալ նորոգումների տարբեր ծրագրերից դուրս են մնացել  աշակերտների քիչ թվաքանակ ունենալու պատճառաբանությամբ, մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը նախատեսում  է ներկայացնել հաջորդ տարվա հրատապ ծրագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

BACK_TO_TOP