11 ամբստանյալները չեն լսել իրենց մեղադրական եզրակացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+4.09 oC

11 ամբստանյալները չեն լսել իրենց մեղադրական եզրակացությունը

16:15 05.12.2017

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը: Դատավարությունը դարձյալ ընթացել է դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արամ Հակոբյանն ասել է, որ իրենք չեն ցանկանում լսել մեղադրանքները.

«Դրանք կեղծ մեղադրանքներ են, մեզ ներկայացնում են որպես հանցագործ, սակայն մենք հանցագործներ չենք: Ինչպես մեղադրանքում է ներկայացվում, թե մենք պետության դեմ ենք գործել, ասեմ, որ պետության դեմ որևէ մեկը որևէ գործ չի կատարել»:

Իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ցանկացել է  ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչ համար ենթարկվել է  դատական սանկցիայի և հեռացվեց նիստերի դահլիճից:

Ավելի ուշ,  փաստաբան Լուսինե Սահակյանը, ով պաշտպանում է Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերը, միջնորդել է  որպեսզի մեղադրանքների եզրափակիչ մասերը ներկայացվեն առանց ամբաստանյալների ներկայության.

«Բացառության կարգով ամբաստանյալները դա լիազորել են և մեղադրանքների եզրափակիչ մասերը կարող են հրապարակվել իրենց բացակայության պայմաններում», – ասել է  Լուսինե Սահակյանը :

Դատարանը  բավարարել է միջնորդությունը և ամբաստանյալները հեռացել են նիստերի դահլիճից:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրել է  ամբաստանյալ Արամ Մանուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք:

Այնուհետև, նա կազմակերպված խմբի կազմում բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 14.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

23:58 13.04.2025

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:57 13.04.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...

Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերին

23:56 13.04.2025

Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթների թիրախներին՝ ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները նաև երեք հարված են հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար շրջանում գտնվող հութիների պահեստներին։ Բացի այդ, մայրաքաղաքային շրջանի Բանի Խուշայշ շրջանում […] ...

Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

23:48 13.04.2025

Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

Իսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։ ...

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

23:40 13.04.2025

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […] ...

BACK_TO_TOP