15:31 05.12.2017
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող 100 մլն դոլարի զենքի գնելու վարկով նախատեսված զինատեսակները պատվիրելու համաձայնագրերն արդեն նախաստորագրվել են։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նախաստորագրված 3 համաձայնագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլնդ դոլարը։ Պատճառն այն է, որ վարկային համաձայնագրով Հայաստանը վարկային միջոցների հաշվին կարող է ֆինանսավորել գնվող սպառազինության մինչև 90 տոկոսը, ևս առնվազն 10 տոկոսը պետք է վճարի Հայաստանը։
«Այս պահի դրությամբ արդեն նախաստորագրվել են 3 համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը ավելին է, քան 100 մլն դոլարը։ Եվ 100 միլիոն դոլարը կազմում է մոտավորապես 3 կնքված համաձայնագրերի ամբողջ արժեքի մոտ 90 տոկոսը», — նշել է փոխնախարարը։
Համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 24-ին։ Դրա այն հատվածը, որ ներառում է պատվիրված սպառազինության ցանկը, հրապարակման ենթակա չէ։ Բայց գրավոր համաձայնությամբ այդ ցանկը կարող է փոփոխվել, եթե անհրաժեշտություն առաջանա գնել նոր զինատեսակներ։ Պատճառն այն է, որ զենքը գնվելու, մատակարարվելու է 5 տարում, և եթե այդ ընթացքում ստեղծվեն նոր զինատեսակներ, ապա Հայաստանը կարող է ցանկում փոփոխություններ անել և գնել նոր տարբերակները։
Համաձայնագրով գնվող սապառազինությունը, Զաքարյանի խոսքով, Հայաստանին մատակարարվելու է նույն գնով, որով մատակարարվում է հենց Ռուսաստանի բանակին, ինչը էականորեն ավելի էժան կլինի։ Ընդ որում՝ գնվող սպառազինությունն ամբողջովին նոր է, իսկ վարկի վարումը Հայաստանը սկսելու է 2023 թվականին ու ավարտելու է 2038-ին։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս փոխնախարարը որոշ փակագծեր է բացել զենքի նշանակության մասին․
«Երեք ուղղությունների վրա պայմանագրերը, որոնք նախատեսում են և էականորեն ամրապնդելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարողությունները … Ես ասում եմ՝ էականորեն, որովհետև դրանք տարածաշրջանային նշանակություն ունեցող զինատեսակներ են։ Դրանց վերաբերյալ արդեն իսկ, կարելի է ասել, պատվերի նախաձևավորում իրականացվել է և որպեսզի բանակցությունների վրա ժամանակ չկորցնենք, ապա բանակցությունները արդեն իսկ կայացել են շատ ավելի վաղ, քան մենք համաձայնագիրը կվավերացնեինք, և նախաստորագրվել են։ Եվ ժամկետի առումով ավելի արդյունավետ տարբերակ է ընտրվել՝ հաշվի առնելով նախորդ համաձայնագրի փորձը», — նշել է փոխնախարարը։
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...