ՔԿՀ աշխատակիցը փորձել էր թմրանյութ փոխանցել դատապարտյալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՔԿՀ աշխատակիցը փորձել էր թմրանյութ փոխանցել դատապարտյալին

15:11 05.12.2017

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող, 15 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պետրոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ծանոթ, նախկինում ավազակային հարձակման և շորթման համար դատապարտված Արթուր Մուրադյանի հետ` անձնական օգտագործման համար նրանից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հարցի շուրջ: Իր հանցավոր մտադրության իրագործման խոչընդոտները վերացնելու նպատակով Խաչատուր Պետրոսյանը դիմել է քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հասմիկ Շանոյանին, որպեսզի վերջինս համապատասխան գումարի դիմաց թմրամիջոցը վերցնի Արթուր Մուրադյանից և այն տեղափոխի ՔԿՀ:

Հասմիկ Շանոյանը համաձայնվել է դատապարտյալի առաջարկին և այդ նպատակով հանդիպել Խ. Պետրոսյանի ծանոթ Արթուր Մուրադյանին, նրանից վերցրել առանձնապես խոշոր չափի` 23,75 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը և այն իր մարմնի ինտիմ մասում թաքցնելով տեղափոխել  է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն 20.07.2017թ.-ին թմրամիջոցը Հասմիկ Շանոյանի մոտ հայտնաբերվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արդյունքում, Խաչատուր Պետրոսյանի կամքից անկախ հանգամանքներով, վերջինիս կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանցավոր մտադրությունն  ավարտին չի հասցվել:

Այսպիսով, Արթուր Մուրադյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար, Խաչատուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար, իսկ դրան օժանդակելու համար Հասմիկ Շանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Արթուր Մուրադյանի և Հասմիկ Շանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP