14:41 05.12.2017
Նիկոլայ Գրիգորյանը, որն այս տարվա մայիսի 5-ին ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, այսօր հայտնել է «Արտակարգ» ակումբ հիմնելու իր ծրագրի մասին և առաջարկել Հայաստանի ողջ լրատվական դաշտին, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններին համախմբվել Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին ընդառաջ:
Գրիգորյանն ասել է, որ թեև արդեն քաղաքացիական կյանքով է ապրում, բայց կշարունակի աղետներից պաշտպանված, իրազեկ հասարակություն ունենալու ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Վերընթերցելով Սպիտակի երկրաշարժի դասերը, մեր մաշկի վրա զգալով ահագնացող մարտահրավերները և այլևս ազատ լինելով պետական ծառայությունից՝ իմ ամբողջ փորձը, գիտելիքներն ու ջանքերը ես կնպատակամղեմ դեպի դիմակայություն, դեպի անվտանգության ու պատրաստվածության մշակույթի ստեղծում»,- ասել է փրկարար ծառայության գեներալ-մայորը:
Ըստ Գրիգորյանի՝ «Արատակարգ» ակումբը պատրաստվում է միավորել բոլոր լրատվական, ռեսուրս կետրոնները, ինչքան շատ լինեն իրազեկության կղզյակնեն անիրազեկության ծովում, այնքան մենք կնպաստենք մեր երկրի անվտանգությանը և ամուր հող կստեղծենք կայուն զարգացման համար:
«Շատ կատ կան գիտական, պաշտոնական բազմաթիվ թղթեր, հոդվածներ, գրականություն և այլն: Բայց շատ քիչ են հանրամատչելի, ստեղծարար, կրեատիվ այն նյութերը, որոնք հանրամատչելի են ուսուցչի համար, աշակերտի համար, ծնողի, մեծի, փոքրի, տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդկանց համար:
«Արտակարգ ալիքը» կդառնա այն հարթակը, որտեղ կհավաքվեն բիբլիական պատմությունները, մեր պատմիչների ասույթներից, հանրահայտ մարդկանց, տարբեր տեսակի և՛ նկարներ, և՛ ասույթներ, և՛ ասացվածքներ, ինչու չէ, նաև անեկդոտներ, պատմություններ: Մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, մենք բազմաթիվ դասեր ունենք, որոնք ինքներս են տեսել, ապրել և այդ դասերը, նաև ուրիշների լավագույն փորձը կդրվեն սեղանին և, բացի դրանից, կներարկվի մարդկանց»:
Հարցին, թե ինչ ֆինանսական միջոցներով է աշխատելու «Արտակարգ ակումբ»-ը, Գրիգորյանը պատասխանեց.
«Բոլոր տեսակի ծրագրերը «Արտակարգ» ալիքը, որ արել է այս 20 տարիների ընհթացում, եղել են ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև բարի մարդկանց, իմ ընկերների աջակցությամբ: Նպատակը նաև գործընկերներ և ռեսուրսներ գտնելն է: Մի քիչ թանկ հաճույք է էս հաճույքը»:
Հավելենք, որ «Արտակարգ» ակումբը ևս «Արտակարգ» ալիքի նման շարունակելու է գործել «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» կարգախոսով:
Ըստ Գրիգորյանի՝ իրենք պատրաստ են համագործակցել թե՛ հասարակական ու մասնավոր, թե՛ պետական կառույցների հետ:
Արդեն տեղեկացրել ենք, որ հարցին կհամագործակցե՞ն նաև ԱԻՆ-ի, որի նախկին աշխատակիցն է Գրիգորյանը, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալը պատասխանել է, թե իրենք հո երկնքում չենք ստեղծվել: Հայոց հողի վրա են ստեղծվում և անում են էն գործը, որը բոլորինն է:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...