Ինչպե՞ս եք հարցին Նիկոլայ Գրիգորյանը հիմա այլ պատասխան է տալիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Ինչպե՞ս եք հարցին Նիկոլայ Գրիգորյանը հիմա այլ պատասխան է տալիս

13:55 05.12.2017

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ինչպե՞ս եք հարցին «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ  Գրիոգրյանը պատասխանել է՝ զուլում: Լրագրողները նկատել են՝ երբ Գրիգորյանն ԱԻՆ-ում էր աշխատում, այդ հարցին, որպես կանոն, մեկ պատասխան էր տալիոս՝ արտակարգ: Ի՞նչ է փոխվել, որ արտակարգը զուլում է դարձել:

«Մի քիչ ժողովրդախոսակցական եմ դարձել, զուլումը նույն արտակարգն է, այսինքն՝ շատ լավ»,- ասել է Գրիգորյանը

Այն դիտարկմանը, թե ամեն դեպքում, թեկուզ հնչերանգային, բայց տարբերություն կա, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալն այսպես է պատասխանել.

«Չէ, չէ: Ուրեմն ես էլի արտակարգ եմ, ուզում եմ ուղղակի, որ դուք էլ իմանանք, զուտ որպես ընկերներ, որ էլի արտակարգ եմ և ոչ մի բան ինձ չի կարող իմ առաքելությունից շեղել, ես էլի ինչի համար կոչված եմ, ինչի համար կարծես աշխարհ եմ եկել և որում ես հաջողել եմ, դա պիտի շարունակեմ և ավելի լավ արդյունքներ գրանցենք ազգովի»:

Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, ինքն իր կամքով չի դուրս եկել ԱԻՆ-ից, որտեղ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին էր նշանակվել 2011 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP