17:34 12.11.2019
Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի հարց է ուղղել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Բախտիար անունով ադրբեջանցին հետաքրքրվել է՝ ինչպես են համադրվում Փաշինյանի «Արցախը Հայաստանն է» արտահայտությունն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Խոսելով հակամարտության արմատների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, նշել՝ նույն այդ շրջանում ադրբեջանցիներն ապահով կերպով լքեցին Հայաստանը: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանցու արտահայտությունը, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է», իրականությանը չի համապատասխանում:
«Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որին տրված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մանդատը, և ձեր երկիրը մասնակցում է բանակցություններին: Եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է, ապա ինչո՞ւ եք դուք բանակցություններ վարում նրա կարգավիճակը որոշելու համար: Մի՞թե դա տարօրինակ չէ»,- ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ստեփանակերտում հայտարարել է «Արցախը Հայաստան է», սակայն մեկ տարի է անցել այն հայտարարությունից, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար:
«Ես ակնկալում եմ գտնել լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես սա ասել եմ Ստեփանակերտում: Ես հենց նոր էլ նշեցի, որ 1 տարի սպասել եմ նմանատիպ հայտարարության Ադրբեջանի կառավարության կողմից: Եվ ես անձամբ հորդորել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին կատարել նմանատիպ հայտարարություն, որպեսզի մի փոքր, ոչ շատ մեծ դադար տանք բանակցային գործընթացին: Բայց, դժբախտաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պնդել, որ Զանգեզուրը, Սյունիքի շրջանը Ադրբեջանի մաս է կազմում, Երևանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է: Սևանա լիճը, որ Հայաստանում է գտնվում, ադրբեջանական լիճ է: Նրանք շարունակում են օկուպացնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքի շրջանը, ինչպես նաև մայրաքաղաք Երևանը»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի շրջանները գրավելու մասին: Նա ընդգծել է՝ որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից:
«Ինչո՞ւ ենք մենք այսպիսի հայտարարություն անում, մենք չենք ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե վախեցած ազգ ենք կամ վախեցած ժողովուրդ: Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել ուժի լեզվով: Մեր առաջարկը խաղաղությունն է: Մենք առաջարկել ենք մեր խաղաղության մտադրությունը Ադրբեջանին: Ես անձամբ պատրաստ եմ ուղիղ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ: Կարծում եմ մենք շատ բան ունենք քննարկելու»,- հավելել է վարչապետը:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում00:00 22.04.2025
Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային […] ...
23:57 21.04.2025
Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա ԱնդրեասյանՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր: «Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։ Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 21.04.2025
Հրդեհ Ագարակ գյուղումԱպրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […] ...
23:52 21.04.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունն ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը, գարնանացան գարու հատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի […] ...
23:50 21.04.2025
Արդիականացվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդիականացվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 21.04.2025
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքինԱյցելեցի Արմավիր համայնք՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...