19:49 12.11.2019
Գյումրու վերանորոգված փողոցներում վարորդները խախտում են երթևեկության կանոնները՝ գերազանցում են արագությունն ու անտեսում գծանշումները: Սրան նպաստում է նաև այն, որ փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները:«Ճանապարհային երթևեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ն է ուսումնասիրություններ կատարել Գյումրու փողոցներում ու իրականացրել նաև իրազեկվածության բարձրացման ակցիաներ: Արդյունքում կոնկրետ գործողություններ են նախատեսվել, որոնք Գյումրիում երթևեկությունը կդարձնեն ավելի անվտանգ:Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն են, երթևեկությունն անկանոն է: Այն հատվածներում, որտեղ աշխատանքները դեռ ավարտված չեն, վարորդները ստիպված շրջանցում են, ճանապարհ գտնում՝ ով ինչպես կարող է:Իսկ այն փողոցներում, որոնք արդեն բարեկարգ են, գերազանցում են արագությունը: Գծանշումներն արված են, բայց ճանապարհային նշաններ ու տեսախցիկներ չկան, ինչն էլ վարորդներին արագությունը գերազանցելու և խախտումներ կատարելու առիթ էր տալիս։Արագության գերազանցումը միակ խախտումը չէ: Սայաթ Նովա, Գերցեն, Վ. Սարգսյան փողոցները, Հայուհու և Ազնավուրի հրապարակները գոտիավորված են, բայց վարորդներից շատերը, հատկապես վերադասավորման ու շրջադարձերի ժամանակ, խախտում են կանոններն ու չնախատեսված հատվածներում հատում գծանշումները՝ անգամ նախազգուշացնող լուսացույցների առկայության դեպքում:«Երևանում դուք շատ քիչ կարող եք տեսնել, որ մեքենան խախտի այն գիծը՝ մինչև զեբրային հասնելը, որովհետև հստակ գիտի, որ կա տուգանք, Գյումրիում չկա, մենք կարող ենք ականատես լինել, որ մարդիկ անգամ կարմիրն անգամ դեռ չհանգած ու չփոխված կանաչի արդեն անցնում են խաչմերուկը՝ դրանով իսկ ստեղծելով երթևեկության վտանգավոր իրավիճակ»,- ասում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը։«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Գյումրու բոլոր կենտրոնական փողոցների երթևեկությունը: Պատկերն այսպիսին է, որ Գյումրիում վերանորոգված փողոցներում ճանապարհային նշանները բացակայում են, կամ դրանք երբեմն տեղադրված են լինում վարորդների համար ոչ տեսանելի հատվածներում։ Գյումրիում ինտենսիվ երթևեկությամբ փողոցներում նաև քիչ են կայանատեղիները, և մեքենաները կայանում են որտեղ պատահի, անգամ խաչմերուկներում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը։Երթևեկության կանոնները խախտում են նաև հետիոտները: Ճանապարհն անցնում են չնախատեսված հատվածներում։ Ըստ Գյումրիում անցկացված ուսումնասիրության՝ պատճառը ստորգետնյա կամ վերգետնյա անցումների պակասն է և ոչ միայն դա:Հետիոտների անվտանգությունն ապահովելու համար էլ Ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է Գյումրիում կրթական հաստատությունների մոտ սահմանված 40 կմ/ժ արագությունը 10-ով նվազեցնել: Այսինքն՝ այդ հատվածներում թույլատրելի արագությունը կլինի 30 կմ/ժ:
«Էստեղ խոսքն այն մասին է, որ 10 արագությունը տարբերություն է տալիս արգելակման ճանապարհում մեքենայի համար մինչև 10-15 մետր, 40 արագությունը եթե նվազեցնենք 30-ի, գրեթե 99 տոկոսով ապահովում է հետիոտների վրաերթի ենթարկվելու անվտանգությունը»,- նշել է Պողոս Շահինյանը։Երթևեկության կանոնակարգումը, ըստ մասնագետի, մեծապես կախված է փողոցների կահավորանքից։ Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանը մինչև տարեվերջ տեղադրելու են հինգ հազար ճանապարհային նշաններ, նոր լուսացույցներ ու տեսախցիկներ։
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...