Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման անջատված գործով դատաքննությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+4.09 oC

Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման անջատված գործով դատաքննությանը

12:43 05.12.2017

2016 թվականի հուլիսի 17-ին  ՊՊծ գնդի գրավման և մի քանի ծանր հանցագործությունների համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի,Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր օհանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մեղադրանքների հրապարակումը:

Այդ պահին «Դեդ»մականունով ամբաստանյալ  Մարտիրոս Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայտարարեց,որ հեռանում է դահլիճից.

«Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների։ Դուք կամակատարն եք Սերժիկի:Չե՜մ նստելու, չե՜մ մնալու, չե՜մ լսելու այդ բարբաջանքները»,-բղավեց նա:

հրահանգեց նստել և առանց իր թույլտվության քայլեր չձեռնարկել: Հակոբյանը դատարանի հորդորները չլսեց և դատավոր Արթուր Օհանյանին «կամակատար» անվանեց,ապա պնդեց, որ պետք է հեռանա:Ոստիկանները փորձեցին արգելել նրան:

Դատարանը սանկցիա կիրառեց. Հակոբյանին այսօրվա դատաքննությունից հեռացնել, նրան հետևեց նաև ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, թե վատառողջ է: Նույնը կրկնեց նաև Արայիկ Հակոբյանը, սակայն դատավոր Արթուր Օհանյանը արգելեց նրանց հեռանալ դահլիճից: Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 14.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

23:58 13.04.2025

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:57 13.04.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...

Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերին

23:56 13.04.2025

Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթների թիրախներին՝ ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները նաև երեք հարված են հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար շրջանում գտնվող հութիների պահեստներին։ Բացի այդ, մայրաքաղաքային շրջանի Բանի Խուշայշ շրջանում […] ...

Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

23:48 13.04.2025

Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

Իսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։ ...

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

23:40 13.04.2025

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […] ...

BACK_TO_TOP