Ասադը Ալ-Բաղդադիի սպանությունը համարում է ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի «ռեբրենդինգ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ասադը Ալ-Բաղդադիի սպանությունը համարում է ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի «ռեբրենդինգ»

12:10 11.11.2019

RT լրատվամիջոցին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Ասադի խոսքով՝ ամերիկացիներն ալ-Բաղդադիին պահում էին իրենց բանտերում, սակայն բաց թողեցին, որովհետև նրա համար հատուկ դեր էին նախատեսել:

«Ալ-Բաղդադին դարձավ աշխարհի բոլոր մուսուլմանների ինքնահռչակ խալիֆը: Այդ դերի համար նրան նախապատրաստել էին ամերիկացիները, և մենք չենք հավատում նրա ոչնչացման մասին պատմությանը: Գուցե, նրան իրոք սպանել են, բայց ոչ այնպես, ինչպես հայտարարվել է: Այս ամբողջ պատմությունը նրա համար էր, որպեսզի քողարկեն այն փաստը, որ վերջին մի քանի տարիների, ավելի ճիշտ՝ տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է ահաբեկիչների հետ»,- ասել է Ասադը:

Սիրիայի ղեկավարը նշել է, որ Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի, Լիբիայի ղեկավար Մուամմար Քադաֆիի մարմինները ԱՄՆ-ն ցույց է տվել, մինչդեռ Բեն Լադենի, ալ-Բաղդադիի մարմինները՝ ոչ: Ըստ Ասադի՝ սա ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ «ֆեյք է»:

«Գուցե, նրան սպանել են, քանի որ այլևս նրանից օգուտ չկար, և նրանց ուրիշն է հարկավոր: Կամ գուցե, նրանք որոշել են «Իսլամական պետության», այսպես կոչված, «ռեբրենդինգ» անել, որպեսզի դրան տան չափավոր կազմակերպության կարգավիճակ, որը հնարավոր է շուկայում ևս մեկ անգամ օգտագործել Սիրիայի կառավարության դեմ»,- հավելել է Սիրիայի նախագահը:

Ինչ վերաբերում է Սիրիայում պատերազմի բռնկման պատճառներին, Ասադը չի բացառել, որ պատերազմին նպաստող գործոններից մեկը եղել է սիրիական նավթը և գազը:

Ասադի խոսքով՝ Իրանից Իրաքի և Սիրիայի միջով դեպի Միջերկրական ծով գազատարի կառուցման ծրագիր եղել է, սակայն դա սիրիական պատերազմի սկսվելու միակ գործոնը չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP