21:27 07.11.2019
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:
Նույն օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի մահճակալի տակից՝ սպորտային պայուսակից, հայտնաբերել են թիթեղյա թղթով փաթեթավորված կանեփի 2 հատիկ, իսկ կալանավորված անձ Խ.Կ.-ին պատկանող բաճկոնի գրպանից՝ ապակյա գլանակ՝ ծայրը փաթաթված կպչուն ժապավենով և լցված մոխրանման, կասկածելի զանգվածով:
Եվս մեկ դեպք գրանցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նոյեմբերի 7-ին՝ ավելի ուշ՝ 16:30-ի սահմաններում, դատապարտյալ Ս. Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
14:06 12.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումըԱնթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ ...
13:42 12.04.2025
Արաղչին Օմանի ԱԳ նախարարին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասինՕմանի և Իրանի ԱԳ նախարարներ Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Մասկատում՝ իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը առաջիկա բանակցությունների վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետության տեսակետները ամերիկյան կողմին փոխանցելու համար։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Մասկատ՝ մասնակցելու […] ...
13:33 12.04.2025
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
13:23 12.04.2025
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […] ...
13:19 12.04.2025
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը. ուղիղՄեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ: ...
13:16 12.04.2025
Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվելԿոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ […] ...