Boeing-ի հերթական մոդելում խնդիրներ են հայտնաբերվել. Ryanair-ը նույնպես դադարեցրել է որոշ ինքնաթիռների թռիչքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Boeing-ի հերթական մոդելում խնդիրներ են հայտնաբերվել. Ryanair-ը նույնպես դադարեցրել է որոշ ինքնաթիռների թռիչքները

18:30 07.11.2019

Վերջին 1 տարվա ընթացքում ինքնաթիռ արտադրող Boeing ընկերությունը բավական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել: Նախ` խնդիր էր առաջացել Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռների մոտ, ինչը 2 ավիավթարի և հարյուրավոր զոհերի պատճառ էր դարձել: Այժմ էլ խնդիրներ են հայտնաբերվել Boeing-ի մեկ այլ մոդելի՝ 737 NG ինքնաթիռների մոտ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը դարձել է վերջինը այն ավիաընկերություններից, որոնք հետաձգել են տվյալ մոդելի թռիչքները ստուգումներ անցկացնելու նպատակով:

Բանն այն է, որ տվյալ մոդելի ինքնաթիռների, այսպես կոչված, «պատառաքաղ» (pickle fork) հատվածում ճաքեր են հայտնաբերվել: Հենց այդ հատվածի միջոցով են ինքնաթիռի թևերը միանում իրանին: Տվյալ մասը պետք է անխափան ծառայի ինքնաթիռի շահագործման ողջ ընթացքում: Այդ հատվածի փոխարինումը բավական աշխատատար և թանկարժեք գործընթաց է, որը տևում է շուրջ 60 օր:

Վերջին 5 շաբաթների ընթացքում նույն տեխնիկական խնդրի պատճառով աշխարհի տարբեր ավիաընկերություններ հետաձգել են Boeing 737 NG մոդելի շուրջ 50 ինքնաթիռների թռիչքները: Այդ ավիաընկերությունների շարքում են բրազիլական, ավստրալիական և ամերիկյան խոշոր ընկերություններ:

Ryanair-ը եվրոպական ամենախոշոր բյուջետային ավիաընկերությունն է և ունի ավելի քան 400 Boeing 737:

Ընդհանուր առմամբ, աշխարհի տարբեր ավիաընկերությունների կողմից շահագործվում է 737 NG մոդելի 6800 ինքնաթիռ: Boeing ընկերությունը ստուգել է դրանցից ավելի քան 1100-ը, և խնդիրներ հայտնաբերվել են 5 տոկոսից պակաս ինքնաթիռների մոտ:

Boeing-ը հայտարարել է, որ կատարվում են լրացուցիչ ստուգումներ և անսարքությունները վերացնելու ծրագիր է մշակել:

Ի դեպ, Boeing-ը խնդիրներ ունի ոչ միայն 737 NG, այլև 737 MAX մոդելի հետ: 8 ամիս է՝ բոլոր ավիաընկերությունները դադարեցրել են Boing 737 MAX ինքնաթիռների թռիչքները: Այս դեպքում պատճառը 5 ամսվա ընթացքում տեղի ունեցած 2 ողբերգական ավիավթարներն էին, որոնք 346 մարդու կյանք խլեցին: Եթովպական ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը կործանվել էր 2019թ մարտին՝ թռիչքից 6 րոպե անց, իսկ ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռը՝ 2018թ. հոկտեմբերին՝ թռիչքի 13-րդ րոպեին: Մասնագետները վթարի պատճառ են համարում սենսորի և թռիչքի կառավարման համակարգի անսարքությունը: Խնդիրները վերացնելու համար Boeing-ն արդեն նախատեսվածից ավելի շատ ժամանակ է ծախսել:

New York Times-ի Deal Book համաժողովի ընթացքում ընկերության տնօրենը խոսել է Boeing-ի առաջնահերթությունների մասին․

«Նախ և առաջ, մենք պետք է համոզվենք, որ ինքնաթիռը լիովին անվտանգ է: Մենք ամբողջովին կենտրոնացած ենք այն բանի վրա, որ MAX մոդելը սկսի անվտանգ թռիչքներ կատարել: Մենք որևէ հստակ ժամանակահատվածով մեզ չենք սահմանափակի, նույնը ասել է նաև Դաշնային ավիացիոն վարչությունը: Մեզ միայն հետաքրքրում է ինքնաթիռի անվտանգությունը»,- հայտարարել է Boeing-ի գործադիր տնօրեն Դենիս Մուլենբուրգը:

Օրեր առաջ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում Boeing-ի ղեկավարությունն ընդունել է, որ 737 MAX մոդելի մշակման ժամանակ ընկերությունը լուրջ սխալներ է թույլ տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP