19:47 06.11.2019
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը արդեն մի քանի օր է՝ գտնվում է հետախուզման մեջ: Նոյեմբերի 2-ին դատարանը փոխել է նրա խափանման միջոցն ու կալանավորման որոշում կայացրել:
Հիշեցնենք, որ նրա անձնական երաշխավորությունը ստանձնել էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Էդմոն Մարուքյանը Գյումրիում հայտնեց, որ չգիտի նախկին պրոռեկտորի գտնվելու վայրը: Նշեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խնդրանքով իրենք երաշխավորություն էին ստանձնել նրա քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ:
Դրանից հետո նա ներկայացել ու մասնակցել էր նախաքննությանը, հետո իրեն անհայտ պատճառներով՝ անհետացել: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Սամվել Ֆարմանյանը պնդել է, թե քրոջ նկատմամբ քաղաքական հետապնդում է հայտարարված: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ իրենք ևս ջանքեր կգործադրեն, որ Անահիտ Ֆարմանյանն իրավապահ մարմիններին ներկայանա:
Հատուկ քննչական ծառայությունը Էդմոն Մարուքյանին տեղեկացրել է, որ իրենք արդեն գնալու են կալանավորման ճանապարհով, ու օրենքով սահմանված կարգով փոխվել է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար:
15:33 09.04.2025
Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...
15:27 09.04.2025
Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն էԵվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...
15:19 09.04.2025
«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...
15:13 09.04.2025
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունըՀայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...
14:49 09.04.2025
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...