13:21 05.11.2019
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:
«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, այս առումով՝ «զենք մատակարարելու» համար, հատկապես Ռուսաստանից նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասաց նա:
Կալաշնիկովը նշեց՝ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր դաշնակիցներին, գործընկերներին, դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, վաճառում է անհամեմատ ավելի, այնպիսի զենք, որ ուրիշ երկրների չի վաճառում: Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ նա պատասխանեց.
«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում: Դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց գլուխը թող շարունակի ցավել»:
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը17:00 22.12.2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարի հետԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային (հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի մականունով)։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տարածելով հանդիպումից լուսանկար։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ուրբաթ լրագրողներին ասել է, որ ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Սիրիա։ Նա նաև ասել է, որ […] ...
16:40 22.12.2024
Թուրքիայի ՊՆ. Սիրիայում երկրի առաջնահերթությունը PKK-ի ուժերի վերացումն էԹուրքիայի առաջնահերթությունը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) շուտափույթ ոչնչացումն է, որը գործում է նրա տարածքում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ «Մենք հավատում ենք, որ Սիրիայի նոր կառավարությունը և Սիրիայի ժողովրդական բանակը (SNA, […] ...
16:20 22.12.2024
Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն էԵՄ սահմանների պաշտպանությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության անբաժանելի մասն է և պահանջում է հետագա ֆինանսավորում ընդհանուր եվրոպական հիմնադրամներից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հյուսիսային և Հարավային Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որը տեղի է ունեցել ֆիննական Լապլանդիայում։ Վարչապետի խոսքերը հեռարձակել է հունական ERT-news հեռուստաալիքը։ Միցոտակիսն ասել է, որ «կարևոր հանդիպում է կայացել՝ հասկանալու համար […] ...
16:00 22.12.2024
Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշովՖրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն ստանձնում է պաշտոնը պատմական ցածր ժողովրդականության վարկանիշով՝ 34%, հայտնում է IFOP-ի սոցիոլոգիական կազմակերպությունը: Journal du Dimanche-ի համար IFOP-ի հարցումը ցույց է տվել, որ 1959 թվականից ի վեր կազմակերպության բոլոր հարցումներում վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբևէ չի եղել այդքան բարձր ժողովրդականություն չվայելող վարչապետ՝ -66%: Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ […] ...
15:20 22.12.2024
Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքումԴոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...
15:00 22.12.2024
FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-իցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի […] ...