18:31 04.11.2019
Հայաստանում մշակվել է տարածքային զարգացման նոր ծրագիր, որի հիմքում հանրապետության մարզերի համաչափ զարգացումն է և այն, թե ինչպես ֆինանսական հոսքերն ու տնտեսական հնարավորությունները ապակենտրոնացնել:
Տարածքային զարգացման նոր ռազմավարությունն այսօր ներկայացվել է Գյումրիում՝ ազգային կոնֆերանսի ժամանակ: Ծրագրի հիմնական ֆինանսավորողը Եվրամիությունն է: Այս ռազմավարական ծրագրով էլ սկիզբ կդրվի Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում իրականացվող աջակցության մեծ ծրագրին, որն ուղղված կլինի նշված տարածքներում զբոսաշրջության, ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանն ու փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Երկրի ամենաաղքատ շրջաններն ինչպե՞ս կարող են օգտվել ներդրումներից, լինել տնտեսապես մրցունակ ու ունենալ կայուն զարգացում: Այս հարցերը դեռ անցած տարվանից տարածքային զարգացման ոլորտի փորձագետների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են: Քննարկումների արդյունքում ռազմավարական ծրագիր է մշակվել, որը, ըստ պատասխանատուների, դառնալու է երկրի հավասարաչափ զարգացման հիմքը:
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքերով` Հայաստանի մարզերում աշխատատեղերի ստեղծումը շատ կարևոր է, որ մարդկանց տարածաշրջաններում պահենք, որովհետև Երևանն անընդհատ աճում է: Եվրամիությունը երկար ժամանակ է, ինչ խթանում է ժամանակակից տարածքային զարգացումը Հայաստանում: Տնտեսական անհամաչափություն կա Հայաստանի մարզերում, ցանկանում է այս ծրագրով աջակցել, որ երկրում կայուն տնտեսական աճ ապահովվի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ կարծում է, որ երկրում անհամաչափությունը ոչ թե Երևանի և մարզերի, այլև քաղաքային ու գյուղական բնակավայրերի միջև է: Վիճակը փոխելուն է միտված «Հյուսիսային մարզերի ծրագիր» անվանումն ստացած Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվելիք ձեռնարկը, որը հաջորդ տարվանից սկսվելու է: Օժանդակություն մասնավոր բիզնեսին, ժամանակակից գյուղատնտեսությանը և տուրիզմին. առայժմ այն կգործի այս ուղղություններով:
Անդրեա Վիկտորինի կարծիքով` տարածքային զարգացմանն ուղղված Եվրամիության ծրագրերը շատ են, իրենք խնդրին ընդլայնված մոտեցում ունեն` աջակցելու են Շիրակի մարզի զարգացմանը: Տրամադրելու են աջակցություն նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնեսի զարգացմանը, հասարակական կազմակերպություններին: Հաջորդ տարի կառավարության հետ կորոշեն տարածքային զարգացման մյուս կոնկրետ ուղղությունները:
Ըստ Վաչե Տերտերյանի` հաջորդ տարի Շիրակի մարզի բոլոր համայնքներում աշխատանքները կսկսվեն, կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների ու մասնավոր անձանց նախաձեռնությունները: Ծրագիրն ընդհանուր առմամբ կպահանջի 42 մլն եվրո: Ծրագիրն իրականացնողները հիմնականում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այն կունենա մի շարք շեշտադրումներ, որոնց հիմքում կլինեն ագրոբիզնեսի նորարարությունները: Այս ծրագրով Եվրամիության հետ համագործակցության բաղադրիչներից մեկն էլ այն է, որ կառավարությունն էլ պարտավորվում է իր հերթին ներդրումներ կատարել շահառու մարզերում՝ հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: 2020 թվականի բյուջեում, ըստ կառավարության ներկայացուցչի, համայնքներում բազմաթիվ ծրագրեր են ֆինանսավորվելու: Այդ թվում նաև հաջորդ տարի Գյումրիում կշարունակվի փողոցաշինությունը:
Գյումրիի հաջորդ տարվա փողոցաշինական ծրագրերի համար, ըստ պատասխանատուի, նախագծերն արդեն փորձաքննության են ենթարկվել, մրցույթներն էլ հայտարարված են: Պաշտոնյան խոստացավ, որ հաջորդ տարի փողոցաշինական նոր ծրագիրը կմեկնարկի ապրիլից ու բնակչության համար անցած տարիների անհարմարությունը չի ստեղծի:
Բացի դրանից՝ հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրերի համար պետբյուջեից հատկացվելու է 10 մլրդ դրամ, համայնքային ներդրումների հետ միասին սուբսիդավորման գումարները կկազմեն մոտ 20 մլրդ: Ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները, սակայն, բավարար չեն համաչափ զարգացում ապահովելու համար:
Եվրամիությունը կարևում է նաև երիտասարդների համար կրթության հնարավորությունների ստեղծումը, ինչը և կդառնա մրցունակ մարզեր ձևավորելու հիմքը: Իսկ կազմված ռազմավարության նոր ծրագիրը նաև հստակ թիրախ ունի` մինչև 2025 թվականը մարզի բնակիչների 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը պետք է ավելի բարձր լինի, քան հիմա է:
12:42 09.04.2025
Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...
12:37 09.04.2025
ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ ԶախարովաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […] ...
12:27 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումներըՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...
12:21 09.04.2025
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումըՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...
12:14 09.04.2025
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...
12:10 09.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...