20:00 04.11.2019
Գյումրու պատմական միջուկում գտնվող և «Կումայրի» արգելոց-թանգարանի ցանկում հաշվառված շենք-շինությունները կանձնագրավորվեն: Շենքերը կհամարակալվեն և կունենան նաև իրենց հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը: Ծրագիրը կառավարությանը ներկայացրել է «Կումայրի» արգելոց-թանգարանը: Հիմա սպասում են ֆինանսավորմանը, որով հնարավորություն կստեղծվի շենքերի պետական պահպանության ու վերակառուցման համար: Մինչ օրս պատմական շինությունների պահպանությամբ զբաղվում են միայն դրանց սեփականատերերը:«Երևի ես էստեղ չլինեի, էս շենքը արդեն հողին հավասարված լիներ»,- ասում է նախկին ուսուցչուհի Լյուդմիլա Պալթյանը։Խոսքը 1900-ականներին կառուցված, Գյումրիում «Օժիտի շենք» անունով հայտնի երկհարկանի շինության մասին է: Այն եղել է Ալեքպոլում հայտնի մեծահարուստ Դրամփյանների ընտանիքի սեփականությունը: Ամուսնությունից հետո, որպես օժիտ, նվիրել են իրենց աղջկան: Հետագայում ճարտարապետական այս կառույցում են գործել առաջին քաղաքապետարանը, ապա Պիոներ պալատը: Պատմական շենքը հիմա վթարային է: Միակ բնակիչն ու շինության պահապանը տիկին Լյուդմիլան է:Տիկին Լյուդմիլան բնակվում է այստեղ, բայց ոչ սեփականության իրավունքով: Շենքն այլ սեփականատեր ունի, բայց պահպանության հարցերով երբևէ չի զբաղվել: Տանիքը քայքայված է, անձրևների ժամանակ կաթոցներ են, խոնավությունից քարերն արդեն սկսել են թափվել, որոնք տիկին Լյուդմիլան հավաքել ու պահում է բակում:«Էս քարերը ճակատային մասից են փլվել, բերել էստեղ եմ դրել, որովհետև բոլորը քանդակած են։ Երբ վերակառուցեցին շենքը, կարող են համարակալել ու հինը նորից դնել։ Ես սրանք պահպանել եմ և ոչ մեկին թույլ չեմ տա, որ էս քարերին ձեռք տան, մինչև էս շենքի ճակատագիրը տեսնենք, թե ինչ է լինելու»,- նշել է շենքի միակ բնակչուհին։Սա «Կումայրի» արգելոցի վթարային միակ շենքը չէ: Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց դրանցից շատերն են դարձել վթարային կամ գտնվում են փլուզման եզրին: «Կումայրի» արգելոց-թանգարանի շինությունների քանակն ու դրանց վիճակը հստակեցնելու համար վերահաշվառման անհրաժեշտություն է առաջացել:Նոր ցանկում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված որոշ շինություններ, որոնք պատմական նշանակություն ունեն: Վերահաշվառման գործընթացին զուգահեռ, «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակիցները սկսելու են նաև կառույցների անձնագրավորման գործընթաց։Պարտավորագրերում ամրագրելու են, որ անձնագրավորված տան սեփականատերերը, առանց թույլտվության, կառույցների ինքնակամ ձևափոխություններ անելու իրավունք չեն ունենալու: Նախկինում ինքնակամ միջամտություններ շատ են եղել, որի հետևանքով կառույցները կորցրել են պատմական նշանակությունը և վերահաշվառման ժամանակ դրանք պահպանվողների ցանկից պետք է հանվեն: Շենքերի նոր գնահատում է լինելու մի քանի չափորոշիչներով:«Ինչ շինանյութերից է կառուցված, ինչ շինարարական տեխնոլոգիա է կիրառվել, որտեղից են բերվել, էդ քարերը որ դրված են էդ շենքի վրա, հնարավոր է՝ մի քար լինի, որը հեթանոսական ինչ-որ տաճարից մնացած հիմք լինի կամ հնագիտական ինչ-որ արժեք ներկայացնող մի բան։ Տարբեր կոմպոնենտներ են կիրառվելու»,- նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։Պահպանման ու վերակառուցման կարիք ունեն նաև պատմական միջուկում գտնվող հայտնի գյումրեցիների տները, որոնց ներկայիս սեփականատերերն ապրում են Հայաստանից դուրս, տները լքված են:Վթարային շենքերից մեկի վերակառուցման հարցը շուտով կլուծվի: Խոսքը «Մեր մանկության տանգոյի» հայտնի պատշգամբի շենքի մասին է: Այն վերակառուցելու 3 առաջարկ կա, հարցը միայն դրանց ընտրության մեջ է: «Կումայրի» պատմական միջուկի շենքերը նաև բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ինչով պայմանավորված էլ, հիմա Գյումրի պատմական միջուկում անշարժ գույքի գնաճ է:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...