22:07 04.11.2019
Միջազգային մամուլը ակտիվ քննարկում է թագավորական ընտանիքի երկու անդամների՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարցազրույցը, որը տվել են ՀԱՀ այցից առաջ: Լրագրողին զույգը պատմել է այն հասարակական ճնշման մասին, որն ամեն օր զգում են իրենք: Մեգանն ասել է, որ կյանքն արքայական պալատում ավելի դժվար է, քան ինքն էր պատկերացնում: Իսկ Հարրին պաշտպանել է կնոջը՝ համեմատելով նրան իր մոր հետ: Պատմել է նաև եղբոր հետ լարված հարաբերությունների մասին:
Հարցազրույցի՝ եթեր հեռարձակումից հետո զույգը հայտնվեց քննադատության թիրախում: Անգամ Մեգանի ավագ քույրը՝ Սամանտա Մարքլը, ևս չկարողացավ դիմանալ քրոջը քարկոծելու գայթակղությանը:
Հիշեցնենք՝ Սամանտան հաճախ է ոչ ականջահաճո խոսքեր ասում քրոջ հասցեին: Բացի այդ, նա գիրք էր գրել՝ «Դուրսպրծուկ արքայադստեր քրոջ օրագիրը» վերնագրով:
«Կարծում եմ, իսկապես ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկը, որ մասնավոր ինքնաթիռով աշխարհով մեկ շրջագայում է, և նրա անվտանգության ապահովման համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում, կարող է բողոքել ինչ-որ բանից: Նա բողոքում է, որ իրեն ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է ինքը զգում: Իսկ դու ինքդ երբևէ հարցրե՞լ ես հայրիկին՝ ինչպես է զգում երկու սրտի կաթվածից հետո,- գրել է Սամանտան Inside Edition պարբերականում:
Մեգանի և Հարրիի հետ հարցազրույցն անցկացրած լրագրողն ասել է, որ չէր պատկերացնում, որ հարցազրույցն այսքան անկեղծ կստացվի:
«Ես մտադիր էի ֆիլմ նկարահանել իրենց ՀԱՀ ճամփորդության մասին ու մի քիչ էլ զրուցել իրենց կյանքից: Ես գիտեի, որ կադրից դուրս ամեն ինչ չէ, որ հարթ է: Ես հանդիպել էի նրանց հետ մինչ ճամփորդությունը և որոշակի պատկերացնում էի, թե ինչ լարվածություն կա: Ճամփորդության ժամանակ Հարրիի հետ մի քանի անկեղծ զրույց ունեցա, հետո ասացի՝ արի պարզապես խոսենք, և դու կասես ողջ ճշմարտությունը: Հարրին միշտ անկեղծ է՝ լավ լինի դա, թե վատ:
Մինչ նկարահանումը ես զգուշացրի, որ սուր հարցեր եմ տալու: Եվ իրականությունը, որն ինձ հաջողվեց բացահայտել, այն է, որ այդ զույգը շատ ու շատ խոցելի է»,- պատմել է լրագրողը Good Morning America ծրագրում:
14:48 28.11.2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta14:43 28.11.2024
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԿառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնումՎրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...
14:32 28.11.2024
Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերովՉինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...
14:25 28.11.2024
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողինՇիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...
14:17 28.11.2024
Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն ՈւկրաինայինPatriot զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, ուստի դրանք չեն կարող տեղափոխվել Ուկրաինա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանն ունի հակաօդային պաշտպանության լուրջ համակարգ, և ՀՕՊ համակարգերի փոխանցումն Ուկրաինային կարող է նվազեցնել դրա արդյունավետությունը։ «Հունաստանն ունի վեց Patriot: Այդ իսկ պատճառով ես դիմադրեցի Patriot համակարգերն Ուկրաինա տեղափոխելու ցանկացած ճնշմանը, […] ...
14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ […] ...