19:55 01.11.2019
Ինչպես խթանել կանանց մասնակցությունը քաղաքականությունում: Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններից, նաև «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից առաջ այս հարցը Գյումրիում քննարկել են պատգամավորները և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները:
Քննարկման նախաձեռնողը «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն է: Հանրային քննարկման ժամանակ բանախոսները կարևորել են կուսակցությունների դերը, որոնք էլ, ըստ նրանց, պատասխանատու են քաղաքականության մեջ կանանց ակտիվացման։ Հասարակության մեջ այնպիսի հարաբերություններ են ձևավորվել, որ միայն ուժեղ կանայք են տղամարդկանց հետ համեմատվում: Գենդերային անհավասարություն կա, սա բանախոսները չեն հերքում: Բայց այդ անհավասարությունը բոլոր ոլորտներում տարբեր է:
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցի խոսքերով՝ ցավոք, այն հիմնարար ինստիտուտներում, որոնք կոչված են մասնակցականություն, կրթություն, բիզնես գործունեություն ապահովելուն, կանայք պատշաճ ներգրավվածություն չունեն, միայն սպասարկողների դերում են։
Կինը լուրջ դերակատարություն ունի ընտանիքում, բայց երբ հարցը կանանց քաղաքական մասնակցությանն է վերաբերում, պատկերն այլ է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում թույլ սեռի ներկայացուցիչները քիչ են:
Ներկաները օրինակ են բերում՝ կանանց տեսակարար կշիռը բնակչության շրջանում ավելի բարձր է, քան տղամարդկանցը: Իսկ խորհրդարանում հակառակն է՝ բացարձակ մեծամասնությունը տղամարդիկ են կազմում: Սրան բանախոսներն իրենց բացատրությունն են տալիս:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ կանայք չունեն բավարար տնտեսական հնարավորություններ մրցակցություն ապահովելու ընտրական գործընթացներում, չէ՞ որ ընտրության մասնակցելը բավական թանկ հաճույք է։ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հիշում է, որ ինքը 5 անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է առաջադրվել, բայց ոչ մի անգամ կին մրցակից չի ունեցել։
Էջմիածին համայնքի ղեկավարի օգնական Սաթենիկ Թովմասյանն էլ ասում է, որ կանայք քիչ են քաղաքականության մեջ, որովհետև տղամարդիկ ընտանիքներում նրանց քիչ են օգնում, և անգամ չեն նպաստում, որ կինն աշխատի՝ ասելով՝ իսկ երեխաները, ընտանիքը, և կինը կոմպլեքսավորվում է ու մուտք չի գործում քաղաքականություն։
Գործող Ընտրական օրենսգրքով կանայք խորհրդարանում պետք է կազմեն ընդհանուր պատգամավորների թվի 25 տոկոսը: Ներկայիս խորհրդարանը համարվում է կանանց ամենաբարձր ներկայացվածութունն ունեցողը, բայց, այդուհանդերձ, էլի ապահովված չէ սահմանված ցուցանիշը:
Հիմա, երբ քննարկվում է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, առաջարկվում է 50/50-ի հարաբերակցությունը: Բայց այստեղ էլ խնդիր կարող է լինել, քանի որ, ըստ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ մենք չպետք է արհեստական քվոտա սահմանելով թուլացնենք կնոջ ընկալումը քաղաքականության մեջ, որովհետև կարող է դա որակ չտալ, ու հակառակ կարծրատիպը կձևավորվի, թե կանայք չեն կարող իրենց դրսևորել քաղաքականության մեջ։
Կանայք հատկապես պասիվ են գյուղական համայնքներում: Հանրապետությունում ընդամենը 7 համայնք կին ղեկավար ունի: Փորձ չունենալով՝ տղամարդիկ անկաշկանդ են մուտք գործում քաղաքականություն, իսկ կանայք վախենում են դրանից, սա, ըստ բանախոսների, ևս ձևավորված մենթալիտետի արդյունք է: Ներկաները մեկ բանում միակարծիք էին, որ ինչքան էլ տղամարդիկ իրենց են համարում ընտանիքի գլուխը, տան ղեկավարը կինն է:
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառովՀյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...