12:45 04.12.2017
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատաքննությունը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է: Հիշեցնենք՝ մի քանի ամիս տևած նախապատրաստական փուլն ի վերջո հաղթահարվել է և դատարանում ներկայացվել են ամբաստանյալներին առաջադրվող մեղադրանքները։
Պետական մեղադրողը ներկայացրել է ամբաստանյալ Կարո Եղնուկյանի մեղադրանքը:Հիշեցնենք՝ այդ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ և բազմիցս դիմել էր դատարանին՝ նիստերին չմասնակցելու միջնորդությամբ: Այս դատական նիստին եվս ներկա չէր: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց,որ նրա առողջական վիճակը վատ է, արյան ճնշումը կրկին բարձր է:
Եղնուկյանըմինչ դատական նիստը փոխանցել էր, որ նիստը կարող են շարունակել առանց իր ներկայության: Փաստաբանները չառարկեցին:Սակայն մեղադրական եզարակացության հրապարակաումից առաջ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հինգ րոպեով իր պաշտպանյալին բերել դատական նիստերի դահլիճ, որպեսզի նա հնարավորություն ունենա լսելու իրեն առաջադրված մեղադրանքը:Հիշեցնենք՝ որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:Մեղադրող դատախազը նշեց, որ Կարո Եղնուկյանը փորձել է ռադիոկապով ապահովել ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին, երբ վերջիններիս հեռախոսները գաղտնալսվում էին:Կարո Եղնուկյանը իրեն առաջադրված մեղադրանքը լսելուց հետո կրկին լքեց դատական նիստը:
Երբ մեղադրողը ներկայացնում էր ամբաստանյալ Արմեն Լամբարյանի մեղադրանքը, վերջինս զրուցում էր զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց. « Չի կարելի Լամբարյան, ուշադիր լսիր: Առաջ դու խելոք էիր, էս ի՞նչ եղավ»:
Աշոտ Պետրոսյանն ասաց.«Մեղադրանքը ամբողջովին սուտ է»:
«Սպասեք՝ վերջում կպարզենք»,-կատակեց դատավորը:
«Այսինքն Դուք ընդունում եք, որ սուտ է»,- արձագանքեց Աշոտ Պետրոսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Լամբարյանը ևս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու, պատանդներ պահելու մեջ: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ նա կազմակերպված խմբի կազմում զավթել ու պահել է ՊՊԾ գունդը եւ պետությանը որոշակի պահանջներ պարտադրելու նպատակով՝ պատանդ պահել ոստիկանության 8 ներկայացուցիչների: Նա ոստիկաններից մեկից խլել է հրազեն հանդիսացող ինքնաձիգը, խմբի մյուս անդամների հետ ներխուժել է ՊՊԾ գնդի զինապահոց, վերջինիս հերթապահ-ոստիկաներն պարտադրել բացել դուռը, ապա հափշտակել ռազմամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, մոտ 700 փամփուշտ: «Արայիկ Խանդոյանի հրամանով նրանք զինվել են, իսկ Արմեն Լամբարյանի հրահանգով՝ զինամթերքը տեղափոխել գնդի շենքերից մեկը:Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը հրահանգել է «չվնասել պատանդ-ոստիկան Խաչատուր Մուրադյանին՝ կարեւորելով նրա՝ պատանդ լինելու փաստը»:
Դատախազը նաեւ ընթերցեց, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը (այս ամբաստանյալը եւս մեկ ոստիկանի սպանության համար է մեղադրվում), իսկ ոստիկան Խաչատուր Մուրադյանը, օգտվելով խմբի անդամների անուշադրությունից, հետնամասի դարպասի վրայով անցնելու միջոցով փախուստի է դիմել ՊՊԾ գնդի տարածքից: Արմեն Բիլյանը, ըստ մեղադրական եզրակացության, նաեւ իր հարազատներին եւ ծանոթներին հեռախոսակապի միջոցով հրահանգել է մասնակցել Խորենացի փողոցի բողոքի ցույցերին, ճեղքել իրավապահների շարքերը եւ միանալ իրենց: Ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի մեղադրական եզրակացությունում էլ, խմբի մյուս անդամներին մեղադրվող արարքներից բացի, վերագրվում է գույք հափշտակելու մեղադրանք: Մասնավորապես, նա, կազմակերպված խմբի այլ անդամների հետ, բանկոմատից հափշտակել է 14 միլիոն դրամ, որից 300.000 դրամը հետագայում իրավապահները հայտնաբերել են նրա մոտ:
Մեղադրական եզրակացության հրապարակումը բավական երկլար տևեց:Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց մի քանի րոպեով ընդմիջել նիստը: «Ծխել եք ուզո՞ւմ, լավ գնացեք ծխեք, եկեք», – ժպտալով ասաց դատավորը և հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Հիցնենք, որ զինված խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
11:53 28.04.2025
Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...