19:55 31.10.2019
Շիրակի մարզում կենդանիների մոտ բրուցելյոզ հիվանդության տարածման վտանգ կա: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզի գյուղերում հայտնաբերվել է 171 գլուխ բրուցելյոզով հիվանդ կենդանի: Սա մոտ մեկ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները, մարզի անասնաբույժների հետ համատեղ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառում ու շիճուկաբանական հետազոտություն են կատարում:
Հիմա լրացուցիչ հետազոտությունները հիվանդ կենդանիներին հայտնաբերելու, ոչնչացնելու և հիվանդության տարածումը կանխելու համար են:
Անիկ Սարգսյանը Այգաբաց, Երազգավորս, Գետք համայնքների անասնաբույժն է: Իր սպասարկման տարածքում հաշվառված է մոտ 2700 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդեն մի քանի օր է՝ շրջում է համայնքներով ու անասուններից բրուցելյոզ հիվանդության հետազոտության համար արյան նմուշառում կատարում:
Ասում է՝ աշնանը նման պրոֆիլակտիկ աշխատանք կատարելը դժվար է, նախիրը դեռ արոտի է գնում: Ստիպված գյուղացիներից մի քանիսին խնդրում է կենդանիներին անասնագոմում պահել, կամ էլ արյունառության աշխատանքները կատարում է երեկոյան ժամերին:
«1200 հատ Այգաբացում է, 800՝ Երազգավորսում, 640 գլուխ էլ Գետքում։ Երևի մնացել է մոտ 30 տոկոսը, որ աշխատանքը վերջացնեմ։ Սա կարևոր գործ է ու բոլորն էլ ուզում են իրենց կենդանիներից արյուն վերցնեմ, հատկապես փոքր երեխա ունեցողները, որոնք սնվում են կովի կաթով»,- ասում է Անիկ Սարգսյանը:
3 գյուղերում ստուգումների արդյունքում հիվանդ կենդանիներ հայտնաբերել են: Բայց ախտորոշումը, ըստ անասնաբույժի, դեռ նախնական է: Վերջնական պատասխանը միայն լաբորատոր հետազոտությունն է տալու:«Կան, անուններ չեմ ասի, քանի դեռ Երևանից պատասխանը չեմ ստացել, տեսուչը ինձ կհայտնի, ես էլ անասունների տերերին։ Չնչին թվեր են, բայց հայտնաբերվել են»,- արյան հետազոտության արդյունքներն է ներկայացնում անասնաբույժը։Շիրակի մարզում հետազոտության է ենթարկվել մոտ 16 հազար խոշոր և մանր եղջերավոր կենդանի: Առաջին 8000-ի հետազոտության արդյունքներով բրուցելյոզով հիվանդ կենդանիների թիվը կազմում է 171: Հաջորդ 8000 գլխաքանակի մեջ նույնպես հիվանդությունը հայտնաբերվել է: Այստեղ արդեն պատասխանատուները թվերը ներկայացնում են ոչ թե գլխաքանակով, այլ տոկոսային հարաբերությամբ:
«Մանր եղջերավորների մոտ վարակվածության աստիճանը 0․9 տոկոս է, խոշորների մոտ՝ 0․4 տոկոս»,- մարզի տվյալներն է ներկայացնում ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը։
Վարակված կենդանիներին սանիտարական մորթի են ենթարկել: Ըստ մասնագետի՝ բրուցելյոզով հիվանդ կենդանու միսն օգտագործման ենթակա է միայն համապատասխան ջերմային մշակման ենթարկելուց հետո:Ըստ գլխավոր մասնագետի՝ հայտնաբերված բրուցելյոզով հիվանդ կենդանիների մեծ մասը եղել են մանր եղջերավորներ, ու հիմնականում՝ Անիի տարածաշրջանում: Ոչխարների մոտ առկա բրուցելյոզը համարվում է ամենավտանգավորը մարդկանց համար, իսկ հիվանդության տարածման հիմնական պատճառներից մեկն էլ Գագիկ Սարգսյանը համարում է կենդանիների անվերահսկելի տեղաշարժը:
«Վերահսկելի պիտի դարձվի էդ շարժը, քանի որ մանր եղջերավոր կենդանիները համարակալված չեն, համայնք են մտնում առանց համապատասխան անասնաբուժասանիտարական փաստաթղթի, երբեմն առևտուր են կազմակերպում հենց համայնքների ներսում՝ առանց համայնքի ղեկավարին ու անասնաբույժին տեղյակ պահելու, և միայն հետո ստուգման արդյունքում պարզվում է, որ բրուցելյոզով հիվանդությունները շատացել են»,- ասում է ՍԱՏՄ մարզային կենտրոնի գլխավոր մասնագետը։Կենդանիների համայնքից-համայնք ու մարզից-մարզ տեղաշարժը վերահսկելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար հաջորդ տարվանից նախատեսվում է մարզերի մուտքի և ելքի սահմանների մոտ բացել հսկիչ անցագրային կետեր: Շիրակի մարզը կունենա երկու անասնաբուժասանիտարական հսկիչ կետ:Կենդանիների հետազոտություններով է պայմանավորված նաև անասնաբույժների վարձատրման համակարգը: Աշխատավարձ ստանում են տարին 4-5 անգամ, երբ ավարտում են ստուգումները: Անասնաբույժների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվում է հաջորդ տարվանից բարձրացնել աշխատավարձի չափն ու ներդնել գլխաքանակի հաշվարկի նոր բանաձև:
Անասնաբույժները բրուցելյոզի հետազոտության համար արյան նմուշառումները կկատարեն գործող վճարման կարգով մինչև տարեվերջ: Հիվանդության վաղաժամ հայտնաբերման համար նախատեսվում է մանր եղջերավորների պրոֆիլակտիկ ստուգումներն ու արյան նմուշառումները սկսել հունվարից, որը համարվում է բրուցելյոզի տարածման ամենավտանգավոր շրջանը:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...