23:10 31.10.2019
Ամերիկուհին Փենսիլվանիա նահանգից իր ամուսնուց վրեժխնդիր լինելու յուրատեսակ ձև է գտել: Այդ նպատակով նա դիմել է տեղի բանկերից մեկը և չի մերժվել: Իսկ պատմությունն այսպիսին է․ ամերիկուհին որոշել է բաժանվել ամուսնուց, որը դավաճանել է իրեն: Կինը դիմել է դատարան: Այստեղ, հավանաբար, փորձել են պահպանել ընտանիքը, սակայն կինը չի համաձայնել:
Դատարանը բաժանել է զույգերին, բայց նաև որոշել է, որ կինը պետք է ամուսնուն 7․5 հազար դոլար վճարի: Կինը մտածել է վրեժխնդիր լինել և այսպիսի հետաքրքիր լուծում է գտել: Նա դիմել է բանկ և խնդրել է, որ 7․5 հազար դոլարը վերածեն նվազագույն արժեքով մանրադրամի` 10 ցենտանոցների: Բանկում դա անել չեն զլացել, և կնոջը հանձնել են 75 հազար հատ 10 ցենտանոց: Սա էլ ամերիկուհու վրեժն էր, չէ՞ որ ոչ ոք չէր ասել իրեն, թե ինչպես և ինչ թղթադրամների կամ մանրադրամի միջոցով պետք է հանձնի գումարը։
Ամերիկուհին խոստովանել է, որ բանկում աշխատող կանայք ոչ միայն աջակցել են իր ծրագրին, այլև օգնել են 75 հազար հատ 10 ցենտանոց մանրադրամների հավաքման գործում:
09:20 14.03.2025
Կանադան դրական է գնահատել Վաշինգտոնում մաքսատուրքերի վերաբերյալ հանդիպման արդյունքներըԿանադական պատվիրակությունը դրական է գնահատում մաքսատուրքերի վերաբերյալ Վաշինգտոնում կայացած հանդիպումը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։ «Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք: Ամեն ինչ շատ լավ անցավ: Ես անհամբեր սպասում եմ զրույցի շարունակությանը հաջորդ շաբաթ»,-հինգշաբթի օրը Վաշինգտոնում Կանադացի լրագրողներին ասել է Ֆորդը: Քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերում է CTV-ն, […] ...
09:09 14.03.2025
Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակըԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է վերակազմավորել Պենտագոնի ընդհանուր գնահատման գրասենյակը, որը վերլուծել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման քաղաքական և տնտեսական ասպեկտները։ Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։ «Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և […] ...
09:00 14.03.2025
Վենս. Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանըԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Արևելյան Եվրոպայում ատոմային զենք տեղադրելու գաղափարին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Ես չեմ քննարկել այդ հարցը նախագահի հետ, բայց ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տեղակայմանը ավելի հեռուն՝ Արևելյան Եվրոպայում: Սա մարդկային քաղաքակրթության ապագայի մասին է։ Դոնալդ Թրամփը զբաղված է […] ...
08:50 14.03.2025
Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարենՎաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […] ...
08:40 14.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:32 14.03.2025
Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքըԳրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...