Հրդեհների ընդհանուր թիվը նվազել է, գազով պայմանավորվածներինն՝ ավելեցրել: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Հրդեհների ընդհանուր թիվը նվազել է, գազով պայմանավորվածներինն՝ ավելեցրել:

11:45 04.12.2017

 Սովորաբար Հայաստանում ջեռուցման սեզոնին զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը, ուստի մասնագետները դարձյալ հիշեցրել են, որ անհրաժեշտ է բնակարանը ջեռուցել անվտանգության կանոնները պահպանելով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նաև որոշակի վիչակագրություն է ներկայացրել:

«Ըստ վիճակագրության՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մենք բավականին նավազում ունենք հրդեհների, եթե 2016 թվականին ընթացքում ունեցել ենք շուրջ 102 հրդեհ, ապա այս տարի, իհարկե 10 ամիսների ընթացում, ունեցել ենք ընդամենը 53-ը:  Զոհերի և վնասված ստացած անձանց թվերը նույնպես վերջին տարիներին նվազում են:  Եթե անցյալ տարի ունեցել ենք 4 զոհ և 4 վնասվածք ստացած մարդիկ, ապա այս տարի, բարեբախտաբար, ունեցել ենք մեկ զոհ և 5 վնասվածք ստացած անձ»:

Լրագորղները հետաքրքրվել են  ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի, թե որն է, այսպես ասած, ամենավտանգավոր վառելիքը: Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ դեպքերի մեծ մասը լինում է գազի պատճառով: Ի դեպ Հայաստանում գազի կանոններին սխալ շահագործմամբ պայմանավորված դեպքերի թիվն, ի տարբերություն ընդհանուր վիճակագրության, ավելացրել է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի փոխանցած տվյալների համաձայն: Եթե անցյալ տարի, ողջ տարվա կտրվածքով,  դեպքերը 47 է գրանցվել, ապա այս այդ տարվա 10-ն ամիսների ընթացում արդեն 51 են:

 «132 մարդ է տուժելը, 7 մահացել», – ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝  «Գազպրոմ Արմենիա» -ն ավելի  686 հազար բաժանորդ ունի, որից 40-ից 50 հազարը «Փակ դուռ» որակումն են ստացել: Խոսքն այն բաժանորդների մասին է, որոնց դեպքում ռիսը շատ բարեր է: Ընկերության փականագործներն այդ տներ մտնելու և իրավիճակը ստուգելու հնարավորություն չեն ունենում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

SHANTNEWS

12:00 28.04.2025

SHANTNEWS

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

11:53 28.04.2025

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

11:43 28.04.2025

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

11:34 28.04.2025

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

11:25 28.04.2025

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP