Գյումրեցի երիտասարդի պատրաստած փայտե պայուսակների ինքնատիպ մոդելները հետաքրքրել են տեղացի ու օտարազգի գնորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրեցի երիտասարդի պատրաստած փայտե պայուսակների ինքնատիպ մոդելները հետաքրքրել են տեղացի ու օտարազգի գնորդներին

20:00 30.10.2019

Նորաձևությունը համարձակություն է, ծնվում է մարդու երևակայությունից, դառնում մոդայիկ, թրենդային ու ճաշակ թելադրում: Հենց այդպիսի համարձակ գաղափարով է ներկայանում գյումրեցի Ժորա Մանուկյանը, որ կանանց առաջարկում է թանկարժեք կաշվից ու կտորից իրենց պայուսակները փոխարինել փայտե պայուսակներով:Դրանք նաև էկոլոգիապես մաքուր են, ինչը յուրահատուկ դիզայնով պատրաստվող պայուսակների գլխավոր առանձնահատկությունն է: Ժորայի ցանկությունն է՝ գյումրեցի արհեստավորների հետ համատեղ արտադրանքը ճանաչելի դարձնել նաև միջազգային շուկայում:Առաջին հայացքից թռչնաբույն հիշեցնող փայտե այս արկղիկներն իրականում նախատեսված են պայուսակներ պատրաստելու համար: Կրեատիվ գաղափարը գյումրեցի Ժորա Մանուկյանի մտքում ծնվել է 3 ամիս առաջ, երբ համացանցում տեսել է արտերկրում արտադրվող փայտե պայուսակների լուսանկարները: Փայտե նորաձևությունը Հայաստանում փորձարկելու արդյունքը՝ արտադրանքն է, որը նորույթ է տեղի շուկայում:

Առաջին փորձնական օրինակը Ժորան պատրաստել է կնոջ համար: Փայտե անսովոր առաջին պայուսակը շատ արագ պահանջարկ է ձևավորել: Գնորդները նրանք են, որոնք ուզում են ինքնատիպ երևալ ու կրել ձեռքի աշխատանք պայուսակներ:

«Կօգտագործեն այն մարդիկ, որոնք տարբերվող են, կսիրեն շրջապատից տարբերվել։ Այն նորույթ է, մեր մոտ չկա, շատերը ծանոթ չեն, շատերն առաջին անգամ կտեսնին, նկատել եմ, հետաքրքրվողները միշտ տարբերվող մարդիկ են եղել»,- ասում է կրեատիվ գաղափարի հեղինակ Ժորա Մանուկյանը։Նորաձևության նմուշների համար հումքը գյումրեցի արհեստավորներն են պատրաստում: Ժորա Մանուկյանը դեռ համապատասխան սարքավորումներ չունի: Փայտե պատյանին հետո աստիճանաձև կտրվածքներ է տալիս, փականներ ու կաշվե դետալներ ավելացնում: Փայտանյութի ընտրության հարցում էլ չափորոշիչներ կան: Պայուսակը նախ պետք է թեթև լինի և հարմար դիզայներական լուծումներ ստանալու համար:«Ընտրում ենք չորացած փայտը, որ հետո չդեֆորմացվի ջրից ու խոնավությունից, որակային վնաս չհասնի, ընտրում եմ թեթև փայտի տեսակները, հիմնականում հաճարենիներ, որոնք ունենում են երբեմն նաև բնական երանգավորում ու ոստեր, որոնք գեղեցկացնում են պայուսակները»,- նշում է պայուսակների հեղինակը։Պատրաստի պայուսակներն առավելագույնը կես կիլոգրամ են կշռում։ Ժորան նաև ստեղծել է ապրանքանիշ: Բրենդային անվանումը խորհրդանշում է Գյումրին ու հայկական զարդանախշերը: Փայտե պայուսակները ներկայացվում են մի անվանման տակ, որը օտարերկրացիներին գյումրեցի, ավելի ճիշտ ալեքպոլցի  վարպետների հմուտ աշխատանքը ցույց կտա:«Լոգոն ALEX-POL»-ն է, մտածեցի մեր գյումրվա Ալեքպոլ անունի հետ կապված լոգո էղնի։ Երկար ենք մտածել, վերջնական ստացանք այն, ինչը որ մեր քաղաքի հետ է կապված»,- ասում է հեղինակը։Էկո պայուսակների փոքրիկ արտադրությունն առայժմ նույնքան փոքրիկ տաղավարում է ներկայացված, որտեղ տարբերվող արտադրատեսակի մասին հիշեցնող ցուցանակ անգամ չկա: Բայց կա գործն ընդլայնելու ցանկություն և պայուսակների նոր տեսականիների էսքիզներ:

Ինքնուս դիզայները պայուսակները նախագծում է նորաձևության պահանջներով, բայց իր ուրույն լուծումներով: Արտադրության ընդլայնումը գյումրեցի երիտասարդի ապագայի ծրագրերում է: Ինչպես բոլոր հաջողակ դիզայներների պատմություններում է, ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ օրերից մի օր փայտե պայուսակները Գյումրիից կհասնեն համաշխարհային նորաձևության կենտրոններ՝ «պատրաստված է Հայաստանում» պիտակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

BACK_TO_TOP