Բանաձևն իրավաբանական ուժ չունի. The Guardian-ի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

Բանաձևն իրավաբանական ուժ չունի. The Guardian-ի արձագանքը

22:58 30.10.2019

«Ծանր պատմական բանավեճերից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերութունների համատեքստում ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: 405 կողմ ՝ այն բանաձևին, որը, սակայն, Թուրքիային չի պարտադրում օրենսդրորեն ճանաչել և կոչել «ցեղասպանություն» 1.5 միլիոն հայերի կանխամտածված ու պլանավորած կոտորածը Օսմանյան կայսրությունում»,- գրում է բրիտանական  The Guardian շաբաթաթերթը:

«Նախօրեին՝ երեքշաբթի 403 կողմ և 16 դեմ ձայներով կողմ էին քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն՝ միևնույն ժամանակ խստագույնս քննադատելով Դոնալդ Թրամփին, որը Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հետ  քաշեց ամերիկյան զորամիավորումները Սիրիայից՝  ճանապարհ հարթելով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի վրա թուրքական հարձակման համար:

Թուրքական կառավարությունը շարունակաբար մերժում է դարասկզբի սպանությունները որպես «ցեղասպանություն» բնութագրել, և ակտիվ քարոզչություն ու ճնշումներ է իրականացրել ԱՄՆ-ի և աշխարհի այն բոլոր երկրների վրա, որոնք փորձել են կամ օգտագործել այդ տերմինը:

Աշխարհի բազմաթիվ երկրներ և ԱՄՆ-ի  համարյա բոլոր նահանգները պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի կոտորածները որպես ցեղասպանություն: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսը երկար ժամանակ դիմադրել է՝ ՆԱՏՕ-ի կազմում գտնվող ամերիկյան դաշնակից Թուրքիայի հետ  հարաբերությունները չլարելու համար: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցությունն ավելացավ հատկապես դեմոկրատական կուսակցության կողմից, երբ Թրամփը հնարավորություն տվեց Թուրքիային հարձակվել Սիրիայի հյուսիսի քրդական խմբավորումների վրա:

Սիրիայի քրդական խմբավորումներն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն էին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Թուրքական հարձակման հետևանքով  քուրդ զինյալների և խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Հարյուր հազարավորները տեղահանվել են:

«Եթե մենք անտեսում ենք պատմությունը, ուրեմն մեզ վիճակված է ականատես լինել անցյալի սխալների կրկնությանը: Քրդերի դեմ թուրքական զինուժի վերջին հարձակումները մեր ժամանակներում վտանգի վառ հիշեցումն են»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ՝ երեքշաբթի կոչ անելով աջակցել բանաձևի ընդունմանը:

Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ Ադամ Շիֆը, որն այս բանաձևի «կնքահայրն» է, ասել է.

«Ներկայացուցիչների պալատը հայտարարեց, որ այլևս մաս չի կազմի ցեղասպանության ժխտմանը: Սա քվեարկություն է, որի իրականացման համար ես պայքարել եմ 19 տարի, և որին տասնամյակներ շարունակ սպասել են իմ հազարավոր ընտրողները»:

The Guardian-ի վերլուծական հոդվածի հեղինակը կրկին հիշեցնում է՝ երկկուսակցական ներկայացուցչական պալատը բանաձևն ընդունել է Թուրքիայի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների համատեքստում:

Ի պատասխան բանաձևի ընդունման՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն դատապարտել է տեղի ունեցածը, անվանել «անիմաստ քաղաքական քայլ» և «պատմությունը վերաշարադրելու փորձ»:

«ԱՄՆ վարչակազմը և քաղաքական գործիչները, ինչպես նաև Ամերիկայի ժողովուրդը, պետք է պատրաստ լինեն այդ բանաձևի հասցրած վնասներին: Դա  փորձ է՝ խաթարել Թուրքիա-ԱՄՆ կապերը, և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից փխրուն ժամանակահատվածում կվնասի ԱՄՆ շահերին: Անկասկած, այս բանաձևը կնվազեցնի ԱՄՆ-ի իմիջը Թուրքիայի հասարակության համար, քանի որ  նաև վարկաբեկում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արժանապատվությունը»,- ասել է Չավուշօղլուն:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:39 28.11.2024

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

16:33 28.11.2024

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին.  դա կնշանակի, որ Իսրայելը չի ​​հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի ​​կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […] ...

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

16:26 28.11.2024

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

16:21 28.11.2024

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունը

16:16 28.11.2024

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունը

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին ընտրվել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում՝  խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։ Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, նորանշանակ նախարարը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Վրաստանի կառավարության կազմում կա […] ...

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

16:12 28.11.2024

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող […] ...

BACK_TO_TOP