13:24 30.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը հոկտեմբերի 29-ին կողմ է քվեարկել Սիրիայում ագրեսիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին: Վերջնական հաստատման դեպքում Թրամփը չի կարողանա չեղարկել դրանք, հայտնում է The Hill-ը:
«Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն առանց բարդությունների հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման հետ: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 403 կողմ և 16 դեմ ձայների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթին աջակցել է 176 հանրապետական, դեմ են արտահայտվել նույն կուսակցության միայն 15 անդամները:
Հրապարակման համաձայն՝ սա դարձել է «հազվագյուտ երկկուսակցական բողոք» ընդդեմ Թրամփի քաղաքականության, և միևնույն ժամանակ, խորը պառակտում Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի դիրքորոշման միջև:
Պատժամիջոցների ընդունումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը նախ` սահմանափակումներ է կիրառել Անկարայի դեմ, իսկ հաջորդ շաբաթ դրանք վերացրել է:
Այժմ փաստաթուղթը պետք է անցնի Սենատում հաստատման գործընթաց: Հանրապետականները Կոնգրեսի վերին պալատում բազմիցս քննադատել են Թրամփին Սիրիայից զորքերը դուրս բերելու և քրդերին դավաճանելու համար: Այնուամենայնիվ, Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հորդորել է չշտապել Թուրքիայի դեմ պատժամիջոցների օգտին քվեարկելիս:
Եթե Սենատի կողմից օրենսդրական նախաձեռնության սատարումը գերազանցի ձայների երկու երրորդը, ինչպես դա տեղի ունեցավ Ներկայացուցիչների պալատում, ապա նախագահը չի կարողանա վետո դնել օրենքի նախագծի վրա:
16:30 08.01.2025
Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:25 08.01.2025
Կարևորվել է Քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակըՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և […] ...
16:17 08.01.2025
Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումներըՂազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները՝ նախկինում ծրագրված 97,2 միլիոն տոննայի փոխարեն՝ 96,2 միլիոն տոննա, «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը հայտնել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։ «Ըստ այս տարվա պլանի՝ նավթի արդյունահանումը կազմելու է 96,2 մլն տոննա»,- չորեքշաբթի հայտնել են էներգետիկայի նախարարությունից։ Ավելի վաղ Ազգային էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի նավթի արդյունահանման պլանը […] ...
16:07 08.01.2025
ՀՀ-ն չի ուզում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ․ Միրզոյանի պատասխանը՝ ԱլիևինՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ […] ...
15:58 08.01.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով․ «Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր […] ...
15:52 08.01.2025
Զանգեզուրի լեռնաշղթան․ ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակելՇրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։ Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ […] ...