22:32 29.10.2019
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։
Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։
– Ինչպես հասկանում ենք, Դուք պնդում եք կենսաթոշակի անցման «խիստ կամավոր» սկզբունքը, սակայն ինչպե՞ս հնարավոր է վստահ լինել, որ առաջարկվող մեխանիզմն իսկապես կարող է երաշխավորել կամավորության սկզբունքը: Ինչպե՞ս կարելի է ստուգել գործընթացի արդարությունը: Ինչպե՞ս խուսափել խտրականությունից:
– Դուք ճիշտ եք հասկանում: Վենետիկի հանձնաժողովի առաջնային խնդիրն է վերլուծել իրավական տեքստերը: Եթե մենք նայում ենք նրան, թե ինչ է գրված օրինագծում, ամեն ինչ շատ ճիշտ է. ոչինչ չի պարտավորեցնում դատավորներին ընդունել առաջարկը: Դատավորների նկատմամբ ապօրինի ճնշման օրինակներ կա՞ն, թե՞ ոչ, կախված է փաստերից: Վենետիկի հանձնաժողովը ո՛չ մանդատ ունի, ո՛չ էլ իրավասություն՝ քննելու այդ փաստերը:
Այդուհանդերձ, ինչպես ասացի, մենք այլ երկրներում ունեցած մեր նախորդ փորձերից գիտենք, որ ոչ բոլոր դեպքերում է, որ թղթի վրա եղած կամավոր սկզբունքը իրականում էլ կամավոր է: Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Մյուս կողմից, արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ նշեց, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում: Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին:
– Միասնական կարծիքում նշված է, որ մի քանի դատավորների համաժամանակյա կենսաթոշակի հնարավոր անցումը կարող է ազդել Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա: Ինչպե՞ս եք գնահատում պոտենցիալ մտահոգությունը: Արդյո՞ք կարող եք մեկ այլ նման օրինակ մատնանշել:
– Մենք չգիտենք, թե քանի դատավոր կորոշի ընդունել այդ «ոսկյա ձեռքսեղմումը», եթե այդպիսիք լինեն, ուստի ցանկացած կանխատեսում սպեկուլյատիվ է, սակայն եթե բոլոր 7 դատավորները, որոնք նշանակված են հին օրենքով, որոշեն գնալ, սա կարող է որոշ ժամանակով կաթվածահար անել դատարանի աշխատանքը: Կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես խուսափել դրանից: Ինչ վերաբերում է այլ օրինակներին, ես կարող եմ հիշել Ռումինիայի օրինակը, որտեղ վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմը տարածվեց մեծ թվով բարձրաստիճան դատավորների վրա, որը վնասակար եղավ Ռումինիայի ողջ դատական համակարգի որակի ու արդյունավետության համար: Հայաստանում այս ռիսկն այդքան մեծ չէ, քանի որ միայն Սահմանադրական դատարանի վրա կտարածվի, սակայն դարձյալ կարևոր է, որ այս ինստիտուտը գործի առանց ընդհատումների:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով ո՞րն է լուծման այն լավ առաջարկը, որով հնարավոր կլինի խուսափել մտահոգություններից:
– Այս հարցում ես ենթադրություններ չեմ անի, քանի որ դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան: Գնդակը իշխանությունների դաշտում է, և ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, մինչև չտեսնեմ՝ ինչ են նրանք առաջարկում:
– Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով: Այսինքն՝ տեխնիկապես միևնո՞ւյն է՝ նրանց «դատավո՞ր» ենք անվանում, թե՞ «անդամ»:
– Ես դրան այս կերպ կմոտենամ. գործող Սահմանադրությամբ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն լեգիտիմությունը, ուստի կարող են Սահմանադրական դատարանի աշխատանքին մասնակցել հավասար իրավունքներով: Բայց, իրոք, նրանց կարգավիճակը բոլոր ասպեկտներով չէ, որ հավասար է. օրինակ ոմանք նշանակված են ցմահ, մինչդեռ լրամշակված Սահմանադրությամբ նոր ընտրված դատավորները սահմանափակ մանդատ ունեն: Դա է պատճառը, որ կառավարությունը վաղ կենսաթոշակի առաջարկը անում է միայն «հին» դատավորներին: Ինչևէ, դատարանի «հին» անդամները դեռ դատավորներ են. ահա սա է նշված Միասնական կարծիքի մեջ: Տարբերություն չկա Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև: Սա ընդամենը տերմինաբանության հարց է:
– Վենետիկի հանձնաժողովն անընդունելի է համարում, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը: Ինչո՞ւ եք դա անընդունելի համարում:
– Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը:
Այդուհանդերձ, անգամ խորհրդարանական որոշակի մեծամասնության կողմից նշանակված դատավորները այդ նույն մեծամասնությանը «շնորհակալ չլինելու պարտականություն ունեն»: Դա սկզբունքի հարց է, պրակտիկայում այս ապասինքրոնացմանը հասնելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այն մոտեցումն ունենք, որ գոյություն ունենան այլ մեխանիզմներ, օրինակ՝ պետք է գործեն որակյալ մեծամասնության պահանջները՝ երաշխավորելու, որ գործող մեծամասնությունը գերիշխող դեր չունենա թեկնածուների ընտրության ու նշանակման հարցում:
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...
23:55 14.04.2025
Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներըԱպրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...
23:50 14.04.2025
Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ըԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակըՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...
23:33 14.04.2025
Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...