16:12 29.10.2019
Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ, բանակցություն է իրականացրել։ Պարզել է, որ Երևանի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Նա ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել այդ համակարգի ներդրման համար։ Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն հենց մետրոյի քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելված և հնարավոր բոլոր ժամանակակից այլ տարբերակները։
13:58 23.04.2025
Պեսկովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ շփումները շարունակելու մասինՌուսաստանը շարունակում է կապ պահել ամերիկյան կողմի հետ, սակայն եվրոպացիների ու ուկրաինացիների հետ երկխոսություն չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ։ Մենք ոչ մի շփում չունենք եվրոպացիների հետ, ոչ էլ շփումներ ուկրաինացիների հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
13:42 23.04.2025
Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբԺամանակի հեռավորությունից մենք կասկած չունենք, որ միջազգային հանրությունը չկարողացավ կանխել բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անունից այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը՝ Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ապրիլի 24-ին հիշատակում ենք Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ հայերի դեմ իրականացված զանգվածային բռնաճնշումների տարելիցը։ 110 […] ...
13:25 23.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետԱպրիլի 23-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և […] ...
13:19 23.04.2025
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
13:10 23.04.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի՝ ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։ Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և […] ...
13:02 23.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանովԵրևանում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, […] ...