Ինձ 10 ժամ պահանջվեց այստեղ հասնելու համար. Բուլղարիայի փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

Ինձ 10 ժամ պահանջվեց այստեղ հասնելու համար. Բուլղարիայի փոխվարչապետ

13:58 28.10.2019

Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Բուլղարիայի փոխվարչապետն արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո Մնացականյանը և  Զախարիևան լրատվամիջոցների համար ամփոփել են հանդիպման արդյունքները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ:

Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մասնավորապես BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ  հակասական կարծիքների մասին: Մնացականյանը շեշտել է, որ Արցախի հիմնահարցի հիմքում Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքներն են, այդ թվում՝ ինքնորոշման, անվտանգության և կարգավիճակի հարցերը:

«Բուլղարիայում ապրում է ավելի քան 11 հազար ծագումով հայ: Նրանք շատ լավ դեսպաններ են մեր  երկրների  միջև: Առաջին հայկական դպրոցը բացվել է  Բուրգասում՝ 1861 թվականին: Բուլղարական համալսարանում կարելի է սովորել հայերեն  և կա 8 դպրոց, որտեղ ևս կարելի է սովորել հայերեն: Այսպիսի այցը շատ կարևոր է մեր երկրների համար: Երկու կարևոր արձանագրություն ենք ստորագրել. առաջինն այն մասին է, որ Հայաստանն  ընդունում է ԵՄ պայմանագիրը, որը վերաբերում է այն մարդկանց, որոնք բնակվում են առանց կարգավիճակի և թույլտվության: Մյուսը՝ միջազգային տրանսպորտին վերաբերող պայմանագիրն է, որը թարմացվել է: Հինը կնքվել էր 1995-ին: Ինձ պահանջվեց 10 ժամ, որ ես հասնեմ այստեղ, մինչդեռ մենք այնքան մոտիկ ենք: Կպահանջվեր 2.5 ժամ, եթե լիներ ուղիղ թռիչք: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այժմ մենք ունենք չարթերային թռիչքներ դեպի Բուրգաս և Վառնա՝ ամռանը, սակայն դեպի Սոֆիա մինչև հիմա չունենք ուղիղ թռիչք: Դժվար է պատկերացնել գործարարի, որ 10 ժամ ճամփորդում է, որ հասնի իր գործընկերոջը: Մենք քննարկել են նաև մեր առևտրային հարաբերությունները բարելավելու հարցերը»,- ասել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

16:51 28.11.2024

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական ​​շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական ​​շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական ​​անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

16:45 28.11.2024

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:39 28.11.2024

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

16:33 28.11.2024

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին.  դա կնշանակի, որ Իսրայելը չի ​​հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի ​​կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […] ...

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

16:26 28.11.2024

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

16:21 28.11.2024

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...

BACK_TO_TOP