Շիրակի մարզում առաջընթաց է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+20.09 oC

Շիրակի մարզում առաջընթաց է գրանցվել

16:12 02.12.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացը: Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները:

Ակտիվ քննարկման փուլում են նաև Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական վիճակը: Շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ: 

Արդեն իսկ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաև մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաև Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաև ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս կա առաջընթաց. նոյեմբերին վարչապետի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար: 

Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման առումով էական աճ է արձանագրվել. 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումն ավելի է շուրջ 200 մլն դրամով: 
Այս ընթացքում ուսումնասիրվել և քարտեզագրվել է 337 աղբանոց, փակվել է 228-ը, նախատեսվում է փակել ևս 22-ը։ 2017թ. նոյեմբերի դրությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների դիմաց կնքվել է 1972 պայմանագիր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է հավաքվել մոտ 24 մլն դրամով: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին: 

Խոսելով զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ շարունակվում են աշխատանքները քաղաքային, պատմամշակութային և արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Որոշակի արդյունքներ կան արկածային տուրիզմի մասով. մշակման փուլում է գտնվում Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը: 

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը տրամադրություն փոխող և զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող ծրագիր է, որը կարող է դառնալ թե´ Գյումրին, թե´ Շիրակի մարզն առաջ տանող լոկոմոտիվը:

Ռուսթավելի փողոցի վերաբացումից հետո ավելացել է Գյումրիում գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու առումով հետաքրքրվողների թիվը, և այժմ մշակվում է բիզնես կատալոգ՝ քաղաքի և հարակից ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների մասին: Այժմ քննարկվում են Շիրազի փողոցի վերականգնմանը վերաբերող հարցերը, իսկ արդեն վերաբացված Ռուսթավելի փողոցում նախատեսվում է կազմակերպել ամանորյա տոնավաճառ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գայի պողոտայում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին

17:18 10.04.2025

Գայի պողոտայում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին

Այսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության […] ...

Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները

17:12 10.04.2025

Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները

Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված չեն քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց: Սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից […] ...

Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում

17:06 10.04.2025

Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է […] ...

Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը

17:00 10.04.2025

Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ […] ...

Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր

16:54 10.04.2025

Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարեւորել է Նորվեգիայի Ստորտինգի […] ...

ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

16:48 10.04.2025

ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» […] ...

BACK_TO_TOP