13:37 24.10.2019
Կառավարության նիստի ընթացքում քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց ֆինանսական բլոկի՝ ֆիննախի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկումներից հետո։
Առաջինը խոսում էր հարկային արտոնությունների արդյունավետությունը ստուգելու մասին, ինչը վարչապետն ընդունեց։ Իսկ երբ Գրիգորյանը խոսեց այն մասին, որ հատվածային և ժամանակային արտոնությունները խնդիրներ չեն լուծում, Փաշինյանը հիշեց կառավարության մղումների մասին։
Նա հիշեցրեց, որ հատկապես եկամտահարկը բարձր աշխատավարձ ստացողների համար իջեցվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա, ըստ Փաշինյանի, արվել է, որպեսզի բարձր աշխատավարձ տվող ընկերությունները գան Հայաստան։
«… Որովհետև մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երևույթ։ Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1․5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երևույթ»,- ասաց Փաշինյանը։
19:08 07.01.2025
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Գեղարքունիքի մարզում. պետությունը սատար է կանգնումՔո նոր տունը կարող է լինել Սևանա լճի երկայնքով ձգվող ՀՀ ամենամեծ մարզում, ուր առկա են աշխատանքային հնարավորություններ տուրիզմի, անասնապահության, ձկնաբուծության, սննդի արտադրության և մի շարք այլ ոլորտներում, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:57 07.01.2025
Դանիայի վարչապետ. գրենլանդացիները կորոշեն Գրենլանդիայի ապագանԳրենլանդիայի ապագան պետք է որոշեն կղզու բնակիչները, որը չի վաճառվում, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ «Գրենլանդիան չի վաճառվում։ Կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն իրենք՝ գրենլանդացիները, և ոչ թե ինչ-որ մեկը»,-ասել է դանիացի քաղաքական գործիչը TV2-ին տված հարցազրույցում: Դանիացի շատ քաղաքական գործիչներ քննադատել են վարչապետին՝ կղզու ապագայի հարցը չմեկնաբանելու համար։ «Եթե Գրենլանդիան ինչ-որ պահի […] ...
18:50 07.01.2025
Թուրքիան ևս 6 ամսով երկարաձգել է Սուլեյմանիե թռիչքների դադարեցման ժամկետներըԻրաքյան Քուրդիստանի տարածքում գործող Սուլեյմանիեի միջազգային օդանավակայանի վարչության ղեկավար Հինդիրեն Հիվան հայտարարել է, որ Թուրքիան ևս 6 ամսով երկարացրել է թռիչքների դադարեցման ժամկետները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նման քայլի Թուրքիան գնացել էր 2024-ի ապրիլի 3-ին՝ այն պատճառաբանելով այնտեղ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ներկայությամբ: Թռիչքների դադարեցման որոշումը վավեր է մինչև ընթացիկ […] ...
18:30 07.01.2025
ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել Road Control Armenia հավելվածից և նպաստել անվտանգ երթևեկության ապահովմանըԳրանցվելով Road Control Armenia հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության […] ...
18:15 07.01.2025
Իրաքում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՀունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ […] ...
18:08 07.01.2025
Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործըԴատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ […] ...