18:59 01.12.2017
Մոսկվայի Կրեմլի պալատում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը: Միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշեց, որ սպասում են, որ աշխարհի առաջնությանը հետևելու համար Ռուսաստան ժամանող հյուրերը ոչ միայն կվայելեն ֆուտբոլը, այլ նաև կծանոթանան իրենց երկրին:
«Աշխարհի առաջնությունը կանցկացվի 11 քաղաքներում և երկրպագուները կարող են տեսնել մեր մեծ երկրի տարբեր շրջանները: Յուրաքանչյուր ոք, ով մեկ անգամ այցելել է Ռուսաստան, գիտի, թե մենք ինչպես ենք դիմավորում հյուրերին»,- ասաց ՌԴ նախագահը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ով շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին ֆուտբոլի աշխարհի 2018թ. աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: «Ես համոզված եմ, որ շուրջ 1.5 միլիոն հյուրերը, ովքեր աշխարհի առաջնության ընթացքում կլինեն Ռուսաստանում, կտեսնեն, թե որքան հյուրընկալ երկիր է Ռուսաստանը: Շնորհակալություն Ռուսաստան»,- ասաց Ինֆանտինոն:
Այնուհետև ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկու Միրոսլավ Քլոզեն բեմ բարձրացրեց աշխարհի առաջնության գավաթը, որի համար 2018թ. կպայքարեն որակավորման փուլը հաղթահարած 31 երկրների և հյուրընկալող երկիր Ռուսաստանի հավաքականները:
A խումբ. 1. Ռուսաստան, 2. Սաուդյան Արաբիա, 3. Եգիպտոս, 4. Ուրուգվայ
B խումբ. 1. Պորտուգալիա, 2. Իսպանիա, 3. Մարոկկո, 4. Իրան
C խումբ. 1. Ֆրանսիա, Ավստրալիա, 3.Պերու, 4.Դանիա
D խումբ. 1. Արգենտինա, 2. Իսլանդիա, 3. Խորվաթիա, 4. Նիգերիա
E խումբ. 1. Բրազիլիա, 2. Շվեյցարիա, 3. Կոստա-Ռիկա, 4. Սերբիա
F խումբ. 1. Գերմանիա, 2. Մեքսիկա, 3. Շվեդիա, 4. Հարավային Կորեա
G խումբ. 1. Բելգիա, 2. Պանամա, 3. Թունիս, 4. Անգլիա
H խումբ. 1. Լեհաստան, 2. Սենեգալ, 3. Կոլումբիա, 4. Ճապոնիա
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով14:41 25.11.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներՆոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...
14:29 25.11.2024
Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնումՎրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...
14:23 25.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԼեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...
14:13 25.11.2024
Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումներըԵվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...
14:03 25.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
13:54 25.11.2024
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականություններըՀոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...