ԱՆ-ն անդրադարձել է ինտերնետի ոլորտում կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ԱՆ-ն անդրադարձել է ինտերնետի ոլորտում կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին

12:50 21.10.2019

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Նա նաև փաստաթուղթ էր հրապարակել: Այդ առնչությամբ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

«Հարգելի գործընկերներ,

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու  մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ:

Այս կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:

Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Հիշյալ կարգավորումը կիրառելի է լինելու նաեւ նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ:

Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման եւ օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ:

Նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։

Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը, ԵՄ անդամ մի շարք պետությունների (այդ թվում՝ Չեխիայի, Լատվիայի և Միացյալ Թագավորության) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավական կարգավորումները։

Տարընկալումներից խուսափելու նպատակով, կարևոր է նկատի ունենալ, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որեւէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որեւէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում):

Հանրային քննարկումների մասով.

Հանձնաժողովը, որպես կոլեգիալ ինքնավար մարմին, իր բոլոր որոշումներն ընդունում է դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին:

Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց, ամփոփելուց եւ նրանց հետ անհրաժեշտ քննարկումներն ավարտելուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ, այդ թվում՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում (www.e-draft.am), հանձնաժողովի պաշտոնական www.psrc.am կայքում:

Ամփոփելով, հայտնում ենք, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների եւ հնարավոր  ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, հանձնաժողովը բաց է նախագծի վերաբերյալ ցանկացած կառուցողական առաջարկության ու դիտողության քննարկման համար եւ նախաձեռնված գործընթացում ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը»:

«Կարծում եմ, այս հարցը անհապաղ պետք է քննարկվի Ինտերնետի Կառավարման Խորհրդում: Լավ կլիներ, որ հետայսու Ինտերնետի Կառավարմանը վերաբերող բոլոր հարցերը մինչ որոշման նախագծի տեսք ստանալը քննարվեին ԻԿԽ-ում, ինչպես որ դա սահմանված է: Դեռ գարնանը Վիճակախաղերի մասին օրենքի նախագծում նույնպես նախատեսվում էին խնդրահարույց դրույթներ, որոնք, քննարկումներից հետո դուրս հանվեցին շրջանառությունից:

Խնդիրը բուն թեման չէ, այլ այն, որ սա արվում է առանց հանրային քննարկումների։ Ես, օրինակ, Ինտերնետի կառավարան խորհրդի անդամ եմ, բայց այնտեղ թեման չի էլ մտել, անմիջապես գնացել է պրովայդերներին առանց քննարկելու։ Մի մարմնի կողմից, որը դա անելու, ոնս հասկանում եմ, իրավասու էլ չէ։ Եվ երկրորդը, ավելի կարեւորը․ այսօր օրենսդրական դաշտը այնքան հետ է մնացել, որ մեր մասին չարաշահումներով կարող են տվյալներ հավաքագրվել»,-նշել էր նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

10:30 30.11.2024

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […] ...

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

BACK_TO_TOP