13:31 01.12.2017
Հայաստանի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն այսօր ներկայացրել է գործունեության 3 տարիների ամփոփ տվյալները: 2014-17թթ. ընթացքում ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է 124 միջնորդություն՝ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, որից 108-ը Քննչական կոմիտեի նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովի անդամների կողմից: 120-ը բավարարվել է և հարուցվել է կարգապահական վարույթ: Արդյունքում 91 ծառայողի դեպքում հաստատվել է իրավախախտման փաստի առկայություն, իսկ 31 ծառայող արդարացվել է:
«Ես կառանձնացնեմ 2 գլոբալ խնդիր, որ լուծում է կարգապահական հանձնաժողովը: Առաջինը դա քննիչների դատավարական ինքնուրույնությունն է ՔԿ ղեկավար կազմից և հսկողական գործառույթներ իրականացնող մարմնից՝ դատախազությունից: Քննիչն ունի օրենքով նախատեսված դատավարական ինքնուրույնություն, որն ապահովում է կարգապահական հանձնաժողովը և երկրորդ՝ բարձրացնում է քննիչի պատասխանատվության զգացումը: Հանձնաժողովը որդեգրել է նաև հրապարակայնությունը: Մենք ոչ թե փորձում ենք կոծկել քննիչների թույլ տրված սխալները, այլ ճիշտ հակառակը», – ասել է կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը:
2014-17թթ. ընթացքում դատախազների կողմից ստացվել է 236 միջնորդություն, որից հիմնավորված է համարվել և կարգապահական վարույթ է հարուցվել 63-ով, կարգապահական տույժի է ենթարկվել կոմիտեի 65 ծառայող: Ամենից շատ միջնորդություն ներակայացվել է 2017թ-ին՝ 97 միջնորդություն, որը կազմում է ամբողջ տարիների 41%-ը: 97-ից կարգապահական վարույթ է հարուցվել միայն 9-ով, տույժի է ենթարկվել 11 քննիչ:
Որպես կարգապահական տույժ կիրառվում է կոչումի կամ պաշտոնի իջեցումը և լիազորությունների դադարեցումը: Սրանք քննչական կոմիտեի նախագահը ինքնուրույն կիրառել չի կարող, անհարժեշտ է կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը:
Հիշեցնենք, որ կարգապահական հանձնաժողովը ձևավորվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և հանդես է գալիս որպես անկախ մարմին: Ունի 8 անդամ, որից 4-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, իսկ 4-ը՝ այլ գերատեսչությունների: Հանձնաժողովը քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները, տալիս եզրակացություններ, ընդունում որոշումներ և իրավասու է մերժել վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունները:
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...
12:28 28.04.2025
3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...