21:52 17.10.2019
«Մեր աշխարհի պրոբլեմները նրանից են, որ 65-70 տարեկան մարդիկ փորձում են ղեկավարել այն աշխարհը, որի բնակչության մեծ մասը ծնվել է էն ժամանակ, երբ ինտերնետ և Մարկ Ցուկերբերգ կար: Իսկ էս մարդիկ էս աշխարհից չեն: Իրենք հին աշխարհի մտածելակերպ ունեն: Եթե Էրդողանի դիտանկյունից խոսենք, իր իսլամականացման գիտակցության խորացման փորձը պետք է համարել ձախողված: Սրանք պիտի ավելացնենք, որ 3 մլն-ից ավելի փախստականներ կան Թուրքիայում, որոնք բավականին աշխատատեղ են զբաղեցնում:
Նրանց հետ փորձում են կապել նաև կրիմինալ, լարված իրավիճակներ: Թվում է՝ շատ լավ գաղափար է՝ 1 միլիոն փախստական Սիրիայից փախել է, թող գնան իրենց տուն: Իրականությունն այն է, որ էնտեղ ավելի լուրջ պայմանավորվածություններ են, որ Իդլիբից իսլամական ծայրահեղական խմբավորումներ բերվեն այստեղ, և այս տարածքում Թուրքիայի ազդեցությունը կտրուկ աճի: Նաև բերում է նրան, որ մի քանի ուժերի ազդեցությունը, որոնք դերակատարում ունեն Սիրայում, նվազում է:
Ասում են՝ ամերիկացիները գնացել են, բայց չեն գնացել իրականում: Իրենք իրենց հսկողության տակ են պահում նավթային և գազային հաբերը: Ես նայում եմ ամերիկյան մամուլը, այնտեղ այս քաղաքականությունը գնահատվում է որպես դավաճանություն: Թրամփը թրոլլինգ էր արել, գրել էր՝ քրդերը երբ են մեր բարեկամը եղել՝ ո՛չ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ո՛չ երկրորդ»,- խոսելով Սիրիայի հյուսիս Թուրիքայի ներխուժման մասին՝ «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանըՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...
16:45 28.11.2024
Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցությունԳործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...
16:39 28.11.2024
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...
16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանըԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին. դա կնշանակի, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […] ...
16:26 28.11.2024
Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգըԳործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...
16:21 28.11.2024
Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակովԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...